«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Դատարանը Քայլի Ջենների բոյֆրենդին կալանավորելու օրդեր է տվել 480 հազար դոլարի վարձը չմուծելու համար

10:12, 10 օգոստոսի

Քիմ Քարդաշյանի քույրիկն այսօր՝ օգոստոսի 10-ին, դառնում է 19 տարեկան։ Քայլին արդեն իրեն շքեղ նվեր է արել նոր Range Rover-ի տեսքով, որը համալրել է նրա ավտոտնակը, որտեղ արդեն կան Mercedes-Benz Wagon, Rolls-Royce Ghost, Range Rover Autobiography եւ Ferrari մակնիշի մեքենաներ (վերջինը ռեփեր Tyga–ն նվիրել էր նախորդ ծննդյան օրվա կապակցությամբ)։ Օրերս ռեփերը ընկերուհուն մատուցել էր նոր նվեր՝ 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600–ի տեսքով։

Բայց ծննդյան օրով Քայլիին եւ նրա սիրեցյալին վատ նորություններ էին սպասում։

Դատարանը Քայլի Ջեների բոյֆրենդին կալանքի օրդեր է տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար։

The Los Angeles Times–ի տեղեկություններով՝ ռեփերի դեմ մի քանի ամիս առաջ դատական հայց էր ներկայացրել Մալիբուի տան սեփականատերը։

Այդ տունը 2011–ին որոշ ժամանակով վարձակալել էր ռեփերը, որը լքել էր տունը՝ չվճարելով մի քանի ամսվա վարձակալության համար եւ թողնելով այն ավերված վիճակում։ Տան վարձակալության ամսավճարը կազմում էր 16 հազար դոլար։

Դրան գումարած ռեփերի անկարգությունների հետեւանքով գույքին հասցրած վնասը (օրինակ՝ Tyga–ն ննջարանում մերկապարի 6 հատ ձող էր տեղադրել)՝ գումարը կազմել է 480 հազար դոլար։

TMZ–ի տեղեկություններով՝ երաժիշտը պետք է ներկայանար դատարան՝ ցուցմունք տալու, սակայն նա այդպես էլ չի հայտնվել, ինչը դատավորին ստիպել է ռեփերին կալանավորելու թույլտվություն տալ։ Վերջինս պնդում է, թե ինքը սնանկ է, ինչը կասկածների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով Քայլի Ջենների համար պատրաստած վերջին նվերի հանգամանքը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search