Քիմ Քարդաշյանի քույրիկն այսօր՝ օգոստոսի 10-ին, դառնում է 19 տարեկան։ Քայլին արդեն իրեն շքեղ նվեր է արել նոր Range Rover-ի տեսքով, որը համալրել է նրա ավտոտնակը, որտեղ արդեն կան Mercedes-Benz Wagon, Rolls-Royce Ghost, Range Rover Autobiography եւ Ferrari մակնիշի մեքենաներ (վերջինը ռեփեր Tyga–ն նվիրել էր նախորդ ծննդյան օրվա կապակցությամբ)։ Օրերս ռեփերը ընկերուհուն մատուցել էր նոր նվեր՝ 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600–ի տեսքով։

Բայց ծննդյան օրով Քայլիին եւ նրա սիրեցյալին վատ նորություններ էին սպասում։
Դատարանը Քայլի Ջեների բոյֆրենդին կալանքի օրդեր է տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար։
The Los Angeles Times–ի տեղեկություններով՝ ռեփերի դեմ մի քանի ամիս առաջ դատական հայց էր ներկայացրել Մալիբուի տան սեփականատերը։

Այդ տունը 2011–ին որոշ ժամանակով վարձակալել էր ռեփերը, որը լքել էր տունը՝ չվճարելով մի քանի ամսվա վարձակալության համար եւ թողնելով այն ավերված վիճակում։ Տան վարձակալության ամսավճարը կազմում էր 16 հազար դոլար։

Դրան գումարած ռեփերի անկարգությունների հետեւանքով գույքին հասցրած վնասը (օրինակ՝ Tyga–ն ննջարանում մերկապարի 6 հատ ձող էր տեղադրել)՝ գումարը կազմել է 480 հազար դոլար։

TMZ–ի տեղեկություններով՝ երաժիշտը պետք է ներկայանար դատարան՝ ցուցմունք տալու, սակայն նա այդպես էլ չի հայտնվել, ինչը դատավորին ստիպել է ռեփերին կալանավորելու թույլտվություն տալ։ Վերջինս պնդում է, թե ինքը սնանկ է, ինչը կասկածների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով Քայլի Ջենների համար պատրաստած վերջին նվերի հանգամանքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով