Սպիտակուցներով հարուստ սնունդը վնասակար է երիկամների համար։
Ծագումը. Նման եզրակացության է հանգել վատատես տրամադրված մարդկանց խումբ` ծանոթանալով 1983 թվականի հետազոտությանը, որում ասվում էր, որ սննդի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցները ստիպում են րոպեի ընթացքում սովորականից ավելի շատ արյուն ֆիլտրել:
Իրականում. գիտությանն այդպես էլ չի հաջողվել սթրեսային ռեժիմում երիկամների պարբերական աշխատանքը կապել ուղղակի բացասական ազդեցության հետ, նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործվող սպիտակուցի քանակությունը ծայրաստիճան մեծ չափերի է հասնում, օրինակ` մարզիկների կողմից ինտենսիվորեն մկանային զանգված հավաքելու ժամանակահատվածում:
Քաղցր կարտոֆիլը հասարակից ավելի օգտակար է
Ծագումը. Քանի որ ճարպակալմամբ տառապող ամերիկացիների մեծ մասը կարտոֆիլի սպիտակ սորտ է օգտագործում, քաղցր արմատապտղի կողմնակիցները իրենց ճիշտ ընտրության լրացուցիչ ապացույց են ստացել: Ճիշտ է, առաջին սորտը հիմնականում օգտագործում են կարտոֆիլային չիփսերի կամ ֆրիի տեսքով, իսկ երկրորդը` խաշած կամ խորոված, որոնք ավելի լավ են պահպանում սննդանյութերը:
Իրականում. այդ երկու տեսակի կարտոֆիլն իրոք տարբեր սննդային կազմ ունեն, բայց մեկի առավելությունը փոխհատուցվում է մյուսի արժանիքներով: Այսպես, օրինակ, քաղցր կարտոֆիլը շատ բջջանյութ եւ վիտամին А է պարունակում, իսկ սպիտակը` այնպիսի միներալներ, ինչպիսիք են երկաթը, մագնիումը եւ կալիումը: Գլիկեմիկ ինդեքսների միջեւ տարբերությունն էլ փոխհատուցվում է նրանով, որ ամբողջական վիճակում եփված կարտոֆիլը եւս չեն ուտում առանց հավելումների` կաթնասերի, պանրի, կարագի եւ այլն:
Կարմիր միսը քաղցկեղ է առաջացնում
Ծագումը. 1986 թվականին ճապոնացի հետազոտողները քաղցկեղային ուռուցքների զարգացում են հայտնաբերել այն առնետների մոտ, որոնց կերակրել են հետերոցիկլիկ ամիններով` միացություններ, որոնք մսի մեջ առաջանում են բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ: Դա խուճապ է առաջացրել եւ շատերը որոշել են, որ վնասակար է ոչ միայն տապակած, այլեւ ընդհանրապես միս ուտելը:
Իրականում. չկան քիչ թե շատ համոզիչ հետազոտություններ, որոնք ուղղակիորեն մատնանշեին կարմիր մսի օգտագործման եւ քաղցկեղի առաջացման միջեւ կապի առկայությունը: Իսկ այն, որ գրիլի վրա տապակած սթեյքի այրված կտորներն ավելի լավ է կտրատել, մենք առանց քաղցկեղի վտանգի էլ գիտեինք, չէ որ դրանք ուտելն ուղղակի համեղ չէ:
Բարձրֆրուկտոզային շաքարային օշարակը շաքարից վատ է
Ծագումը. 1968 թվականին այդ նույն փորձառնետների մոտ, որոնց սննդին մեծ քանակությամբ ֆրուկտոզա էին ավելացրել, գիտնականները արյունատար անոթների պատերին ճարպի բարձր մակարդակ են հայտնաբերել: Այդ նույն հետազոտությունը, ըստ երեւույթին, ընկած է 2002 թվականի Կալիֆորնիայի համալսարանի քարոզչական հրապարակման հիմքում, որտեղ բարձրֆրուկտոզային շաքարային օշարակը (HFCS) ազգի հետեւողական ճարպակալման պատճառներից մեկն են կոչել:
Իրականում. HFCS-ը եւ սովորական շաքարը միանման քանակությամբ ֆրուկտոզա են պարունակում, գիտնականների դիտարկման համաձայն, օրգանիզմի վրա դրանց ազդեցությունները եւս չեն տարբերվել ոչ արմատապես, ոչ դետալներում: Եզրակացությունն ինքն իրեն հասունանում է. կարեւոր չէ, թե դուք քաղցրի ճշգրիտ ինչ տեսակ եք չարաշահում, ամեն դեպքում ձեզ սպասում է ճարպային շերտի աճ:
Աղը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման
Ծագումը. 1940-ական թվականներին բժշկական գիտությունների դոկտոր Ուոլթեր Կեմպները հայտնի էր դարձել նրանով, ոչ առանց աղի սննդակարգ էր օգտագործում զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց բուժման գործում: Ավելի ուշ հետազոտությունները հաստատել են, որ օգտագործվող աղի կրճատումն օգնում է նվազեցնել հիպերտոնիան, բայց մարդիկ, ինչպես միշտ, այդ ամենից սխալ եզրահանգումներ էին արել:
Իրականում. հենվելով շատ հետազոտությունների վրա, բժիշկները պնդում են, որ նորմալ զարկերակային ճնշմամբ մարդիկ ոչ մի պատճառ չունեն սահմանափակելու օգտագործվող նատրիումի քանակը: Իսկ որոշ հիպերտոնիկներ իրոք կարող են «աղազգայուն» լինել, բայց դա չի նշանակում, թե անհրաժեշտ է անիջապես սեղանից հեռացնել աղամանը:
Հարցն այն է, որ ԶՃ-ի բարձրացման գործում մեծ դեր է խաղում օրգանիզմում նատրիումի եւ կալիումի հաշվեկշիռը, իսկ դա նշանակում է, որ հիպերտոնիկներին անհրաժեշտ է ուղղակի կալիումով ավելի հագեցած բանջարեղեններ եւ մրգեր օգտագործել (սպանախ, բրոկկոլի, բանաններ, բակլայավորներ եւ այլն), որպեսզի իրենց սննդակարգից չբացառեն աղը:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը