Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում ֆեմինիզմի մասին փոքր հոդված է գրել։
«Ինձ համար ֆեմինիստը նա է, որ պաշտպանում է մարդկանց իրավահավասարությունը՝ անկախ սեռից, նա, ով համարում է, որ կանայք պետք է ունենան այն նույն հնարավորությունները, ինչ տղամարդիկ, երբ խոսքը կրթության, աշխատանքի, վարձատրության, կենսակերպի եւ սեփական արտաքինի մասին է։

Իհարկե, ֆեմինիզմի գաղափարներն ինձ հարազատ են։ Ուրախ եմ, որ կանանց իրավունքներն ու հնարավորություններն ընդլայնվում են։ Շրջապատում ինձ անգամ կարող են ֆեմինիստ անվանել, քանի որ ես շատ եմ աշխատում, ամեն բանի ինքնուրույն եմ հասել, ինձ վստահ եւ հարմարավետ եմ զգում իմ մարմնում, ինչպես նաեւ կանանց կոչ եմ անում անկեղծ եւ ազնիվ լինել գեղեցկության եւ սեքսուալության հարցերում։
Սակայն ինձ դուր չի գալիս պիտակների սկզբունքը, որոնք ստիպում են մեզ դնել։ Դու հանրապետական ես, դու դեմոկրատ ես, դու բիսեքսուալ ես, plus size ես, աղքատ ես, հանցագործ ես, մայր ես, ֆեմինիստ ես... ես մարդ եմ եւ իմ մտքերը, դատողություններն ու զգացմունքներն ունեմ տարբեր հարցերում։ Ինձ պետք չէ, որ իմ համոզմունքները շրջանակների մեջ դնեն։
Հասարակության անդամներին խմբերի եւ տեսակների բաժանելով՝ մենք նպաստում ենք մարդկանց բաժանմանը։ Մարդը լիովին կարող է պաշտպանել հարեւան «խմբի» իր «ընդդիմադրի» համոզմունքներն ու նպատակները։

Մեզ բոլորիս միավորում է իրավահավասարության համար պայքարը, որը պետք է բոլորին՝ անկախ սեռից, սեռական կողմնորոշումից եւ մաշկի գույնից։ Ինձ դուր չի գալիս, երբ անձնական ընտրությունը պիտակավորում են։ Ես միշտ պայքարելու եմ կանանց իրավունքների համար։
Ես նրանց լիակատար աջակցություն եմ հայտնում։ Բայց, վերջին հաշվով, ոչ ոք չպետք է իր վրա ճնշում զգա։
Չեմ ուզում կարծրատիպ կրել իմ վրա, որը կորոշի իմ արժեքային համակարգն ու իդեալները»,– իր դիրքորոշումն է հայտնել Քիմ Քարդաշյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ