Իզուր չէր, որ երեկ մենք ձեզ ցուցադրեցինք Վենետիկի 73 –րդ կինոփառատոնի կարմիր գորգուղու աստղերին, որոնք այցելել էին Մել Գիբսոնի նոր «Խղճի մտոք» (Hacksaw Ridge) ֆիլմի պրեմիերան՝ իրական պատմություն պատերազմի հերոս, Պատվո մեդալի արժանացած շարքային Դեսմոնդ Թ. Դոսսի մասին։ Իր կրոնական համոզմունքներից ելնելով նա հրաժարվել է զենք կրել եւ հակառակորդին սպանել, ինչի պատճառով տեղափոխվել է բուժմաս)։ Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են։
Մելը հայտնի է ոչ միայն որպես շքեղ դերասան, այլեւ որպես հոյակապ ռեժիսոր:
Բայց նման հաջողություն 60-ամյա Մել Գիբսոնի ֆիլմի համար ոչ ոք չէր կանխատեսում:
Deadline-ը հայտնում է, որ դահլիճում ֆիլմի դիտումից հետո տասը րոպե շարունակ չէին դադարում ծափահարությունները, իսկ դերասաններին ու ռեժիսորին հրավիրել էին բեմ բարձրանալ:
Մի քանի պարբերականներ միանգամից գնահատել էին Գիբսոնի ֆիլմը՝ հայտնելով, որ այն կարող է համարձակորեն հավակնել «Օսկարի»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
«Գիբսոնը հասարակության ներողամտությունն է փնտրում իր ոչ համարժեք արարքների համար ու այդ ներումը գտնում է իր ֆիլմի միջոցով։ Սա անչափ հուզիչ ու դաժան ֆիլմ է պատերազմի մասին»,- գրում է The Telegraph–ը։
«Մելը ներկայանում է որպես մի մարդ, որը կարողանում է պատմություն պատմել ու ֆիլմի միջոցով փոխանցել զգացմունքներն ու լավածությունը» - իր հերթին գրել է The Hollywood Reporter–ը:
Ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի այս տարվա նոյեմբերին։
Աղբյուր՝Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին