Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Հուսով եմ՝ սերը կհաղթի ամեն ինչ. «Երանիի» սցենարիստ Անի Մաղաքյան

12:05, 8 սեպտեմբերի

«Երանի» հեռուստասերիալը կարճ ժամանակում դարձավ հայկական հեռուստաեթերի հիթերից մեկը: Ե՞րբ են գլավոր հերոսները հաշտվելու, ե՞րբ է նրանց երջանկությունը կատարյալ լինելու, արդյո՞ք Անիի ու Արամի սերը կկարողնա հաղթահարել նրանց շուրջ ծագած անարդարությունները...

Հեռուստասրիալի երկրպագուներից շատերն են խնդրում պարզել այս հարցերի պատասխանները: Հենց այդ նպատակով էլ զրուցեցինք «Երանի» հեռուստասերիալի սցենարիստ, գրող եւ լրագրող Անի Մաղաքյանի հետ (ի դեպ, Անին նաեւ «Վենդետտա» հեռուստասերիալի սցենարիստն է):

-Անի, եթե չեմ սխալվում վերջերս եք սկսել գրել «Երանիի» սցենարը. ֆիլմի ո՞ր հատվածից սկսեցիք «կառավարել» Անիի եւ Արամի ճակատագիրը: 

-Արդեն երկու ամիս է... Նախքան դա` եղել եմ սցենարիստի օգնական` սյուժետային գծերի հետ կապ չեմ ունեցել:  

-Երկրպագուներն ակտիվ քննարկում են հեռուստասերիալի ամեն մի դրվագը. հետևո՞ւմ եք նրանց մեկաբանություններին եւ հետագա զարգացումները գրելիս հաշվի՞ եք առնում նաեւ նրանց ցանկություններն ու առաջարկները: 

-Քանի որ հիմա երկու նախագիծ եմ անում, ժամանակս չի հերիքում անընդհատ հետեւել քննարկումներին: Ամեն սերիայից հետո նամակներ եմ ստանում, որոնց փորձում եմ անպայման պատասխանել, ավելի շատ այդպես եմ տեղեկանում սերիալի շուրջ ձեւավորված կարծիքներին: Լինում են եւ դրական կարծիքներ, եւ դիտողություններ: Լինում է, որ երկրպագուի հետ քննարկում ենք տարբեր տեսարաններ, որովհետեւ իրականում մի երկրպագու էլ ես եմ:) Բոլորի կարծքիներն էլ կարեւոր են ինձ համար:  

-Հաճա՞խ է լինում, որ դերասաններն իմպրովիզի դիմեն ու փոխեն սցենարային ինչ-որ գծեր կամ երկխոսություններ. ո՞վ է հիմնականում նման իմպրովիզների սիրահար:

-Սցենարային գծեր, իհարկե, չեն կարող փոխել, բայց երկխոսությունների մեջ իմպրովիզներ արվում են: Երբեմն դերասանը այնքան է խորանում իրավիճակի մեջ, որ իր բառերով է ասում կերպարի խոսքը, դա ինձ դուր է գալիս, բայց հիմնական տեքստից չեն շեղվում: Շատ են իմպրովիզ անում Վլադի և Ֆելոյի կերպարներին մարմնավորող դերասանները` Սարգիս Թասչյանը եւ Գարիկ Սաֆարյանը` հիմնականում ավելի հումորային, թեթեւ դիալոգների ժամանակ: 

-Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են գլխավոր հերոսների՝ Անիի եւ Արամի վերամիավորմանը. դեռ երկա՞ր են սպասելու:

-Երկար, թե կարճ չեմ կարող ասել: Ես էլ եմ սպասում դրան:) Երբ վերցրեցի սերիալը, զույգն արդեն բաժանված էր. մի քիչ երկար տանջեցի թե նրանց, թե երկրպագուներին, որովհետեւ անհրաժեշտ էր կոնֆլիկտը սրել, թեժացնել, հասցնել ծայրահեղության, որպեսզի վերջապես բեկում լինի: Իսկ թե երբ կլինի այդ բեկումը, ինչպես կլինի, կամ կլինի, թե ոչ, միայն սերիալը դիտելով կարող եք իմանալ... 

-Հաճախ սցենարիստները մինչեւ վերջին սերիան չեն կողմնորոշվում` ինչպիսի վերջաբան հնարել ֆիլմի համար. Դուք արդեն պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես պետք է ավարտվի ֆիլմը: 

-Սցենարի հետ կապված կարեւոր գծերը անպայման քննարկում եմ ռեժիսորի հետ: Ինքս դեռ ավարտ չեմ որոշել, բայց մի քանի տարբերակներ կան, որոնք կքննարկենք Վահեի հետ եւ կարծում եմ՝ լավագույնը կընտրենք: Հուսով եմ, որ սերը կհաղթի ամեն ինչ:  

-Հետաքրքիր է` դերասանները` Բենն ու Շուշաննան, արդեն գիտե՞ն, թե ինչ է իրենց հերոսներին սպասում ապագայում, թե՞ իրենցից գաղտնի եք պահում դեռ: 

-Բենը եւ Շուշաննան գիտեն ուղարկված սցենարների չափով, ինչպես նաեւ մյուս դերասանները: Սյուժեն չի բացահայտվում նախապես, բոլորը իմանում են միայն ըստ պատրաստի սցենարների: 

-Մոտավորապես, քանի՞ սերիա է մնացել մինչեւ ֆիլմի ավարտը: 

-Սերիաներ դեռ շատ կան: Չեմ ուզում հիմա կոնկրետ ժամկետներ ասել և սերիաների քանակ, որովհետեւ վստահ չեմ, որ կարող եմ հիմա այդ մասին խոսել: Կասեմ միայն, որ սերիաներ դեռ շատ կան եւ մեկը մյուսից հետաքրքիր են:

Սյունե Առաքելյան  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search