Մազերին հոգ տանելիս առավել հաճախ ի՞նչ սխալներ են թույլ տրվում: Նման սխալների թվում առանձնացնում են կտրելուց հրաժարվելը կամ ճյուղավորված ծայրերի առկայությունը: Կանայք հաճախ չեն ուզում կարճացնել մազերի երկարությունը, բայց մասնագետներն ընդգծում են. եթե չկտրվեն փնջերի ճյուղավորված ծայրերը, մազերը կշարունակեն շերտատվել ներքեւից վերեւ, եւ այդ դեպքում դրանց առողջացման համար ավելի արմատական կտրվածք կարող է անհրաժեշտ լինել:
Մեկ այլ բնորոշ եւ լուրջ բացթողում է, դիմահարդարների կարծիքով, թաց մազերի մազահարդարումը: Եթե նման մազերը բախվում են գանգրացնող ունելու, հարթեցնող գործիքի, արդուկի եւ սովորական ունելիների, դրանք փաստացիորեն այրվում են, մինչդեռ չոր մազերին տաք հարդարումը նվազագույնն է վնասում:
«Եթե մազահարդարիչով չորացնելուց հետո մազերը շոշափելիս սառն են, նշանակում է` դեռ խոնավ են: Մինչեւ վերջ չորացրեք», — խորհուրդ են տալիս մասնագետները:

Նրանք նաեւ խորհուրդ են տալիս սովորական խոզանակով չսանրել թաց մազերը. ավելի լավ է այդ նպատակով լայն ատամներով սանր օգտագործել: Մազերը սանրելը, նշում են փորձագետները, ընդհանուր առմամբ ճիշտ մոտեցում է պահանջում: Նրանց խոսքով` սանրվածքը միայն կտուժի, եթե սովորություն դարձնեք մազերը սանրել`արմատներից սկսելով, չէ որ մազերը նման գործողություններից ջարդվում են եւ ճյուղավորվում:
«Պետք է ներքեւից սկսել, խնամքով բացելով խճճված փնջերը, եթե անհրաժեշտ է», — այդպիսին է նրանց խորհուրդը:
Ամենատարածված սխալներից մեկը մազերը լվանալուց հետո սրբիչով չորացնելն է: Մասնագետներն ասում են, որ գանգուրները նման չորացումից հետո խունացած եւ չխնամված կթվան, որովհետեւ դրա հետեւանքով բացվում են մազերի թեփուկները` դրանք ծակոտկեն դարձնելով, ոչ թե հայելային հարթ: Սրբիչով անհրաժեշտ է ուղղակի մազերից վերցնել խոնավությունը` շարժվելով արմատներից դեպի ծայրերը, հայտնում են դիմահարդարները:

Նրանք նշում են նաեւ, որ չարժե մազերը լվանալ մաքրող շամպուններով: Նման շամպուններն օգտակար են լինում գլխամաշկը բոլոր լվացող եւ հարդարող միջոցներից մաքրելու համար, բայց դրանց կանոնավոր օգտագործման դեպքում մաքրվում են բոլոր ճարպերը, այդ թվում նաեւ` օգտակար: Արդյունքում սեբումը (մաշկային ճարպը) սկսում է արտադրվել կրկնապատկված ուժով, իսկ մազերը գնալով ավելի հաճախ են կեղտոտ տեսք ունենում:

Ինչ վերաբերում է այսօր ժողովրդականություն վայելող չոր շամպուններին, շատերն են հետեւյալ սխալը թույլ տալիս. դա ոչ բավարար հեռավորությունից են քսում մազերին: Նման շամպուններ օգտագործելիս դիմահարդարները խորհուրդ են տալիս ինչպես հարկն է թափ տալ բալոնը եւ փոշին մազերի վրա լցնել մեկնված ձեռքի հեռավորությունից, ոչ ավելի մոտ, որովհետեւ աերոզոլներին անհրաժեշտ է նախ օդի հետ շփման մեջ մտնել:
Նյութը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին