Դերասանուհի Սոֆի Թերները, որը հայտնի է «Գահերի խաղը»-ում Սանսա Սթարկի կերպարով, սերիալի ավարտից հետո կտրուկ փոխել է ոճը։ Աստղի նոր սանրվածքը ցուցադրող լուսանկարը հրապարակվել է ոճաբան Քրիստիան Վուդի Instagram-յան էջում։

Լուսանկարում երեւում է, որ դերասանուհին, որը սերիալի ամբողջ ընթացքում կարմրահեր է եղել, այժմ արդեն շիկահեր է։ Բացի այդ՝ նա մազափունջ ունի։
Daily Mail-ը հայտնում է, որ դերասանուհին նոր սանրվածքով առաջին անգամ հանրությանն է ներկայացել Գրեմ Նորթոնի հայտնի շոուի նկարահանումների ընթացքում։ Ընդ որում, չի նշվում՝ արդյոք աստղն իսկապես ներկել է մազերը եւ մազափունջ կտրել, թե սկսել է կեղծամ կրել։

Ապրիլի կեսերին «Գահերի խաղ»-ի աստղ Սոֆի Թերները եւ երաժիշտ Ջո Ջանոսը Լաս Վեգասում ամուսնացել են։ «Billboard Music Awards- 2019» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո Սոֆին եւ Ջոն մեկնել էին մատուռ եւ ամուսնացել։ Նրանց ամուսնացրել է ֆեյք Էլվիս Փրեսլին, իսկ միջոցառումը տեղի է ունեցել ընկերների եւ հարազատների շրջանում։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի
