Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան ամենասպասվածներից է սեպտեմբերի 11-ին կայանալիք Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ստեղծման վրա աշխատել է պրոֆեսիոնալ թիմ։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր եւ իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել եւ ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։ Variety-ին տված հարցազրույցում ռեժիսոր Ջորջը պատմել է, թե ինչու է հենց այս ժանրի միջոցով ներկայացնում 1915-ին կատարված Հայոց ցեղասպանության մասին.

Հայոց ցեղասպանությունը սիրային պատմություն չի բարձրաձայնում։ Ինչու՞ եք որոշել պատմական իրադարձությունը այդ ժանրով ներկայացնել։
Սիրո պատմությունը հիանալի տարբերակ է մարդկանց ցույց տալու այն դեպքերը, որոնց անծանոթ եւ անտեղյակ են նրանք։ Այս ժանրի ֆիլմը մարդկանց կրթելու արդյունավետ տարբերակ է։
Ինչո՞ւ Օբամայի վարչակազմը չի ճանաչի Ցեղասպանությունը։
Պատճառը պարզ է՝ Թուրքիայի ռազմավարական ուժը։ Օբաման հայ համայնքին խոստացել էր ճանաչել, բայց նա դրժեց իր խոստումը։ Ամերիկյան մյուս կառավարություններն էլ չարեցին դա։ Սկզբում Սառը պատերազմն էր եւ Խորհրդային Միությանը Թուրքիայի սահմանակից լինել։ Այսօր Թուրքիան կարեւոր սահմանագիծ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, եւ Իսլամական պետության դեմ պատերազմը, Սիրիայում պատերազմը Թուրքիային հնարավորություն են տալիս վերահսկել այս պատմության մեկնաբանումը։

Հույս ունե՞ք, որ ֆիլմը կստիպի մարդկանց ճանաչել ու ընդունել այս պատմությունը։
Այո։ Դա 20-րդ դարի ամենամեծ, մոռացված աղետներից մեկն է, եւ ցեղասպանությունը հենց այն ճիշտ բառն է, որը նկարագրում է հայ համայնքի հետ կատարվածը։
Կարծում եք՝ թուրքական կառավարությունը բողոքի ակցիաներ կսկսի՞, երբ ֆիլմը ցուցադրվի Տորոնտոյում։
Համոզված չեմ։ Վստահ եմ, որ թուրքական կառավարությունը կարձագանքի այնպես, ինչպես ամեն տարի, երբ նշվում է Ցեղասպանության տարելիցը։ Այսինքն՝ կժխտի այն։
«Խոստմում» ֆիլմի հակիրճ նկարագրությունը.
«Միքայելը համեստ հայ դեղագործ է, որը հեռանում է հարազատ գյուղից Կոստանդնուպոլիս՝ բժշկություն ուսումնասիրելու։ Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, որը աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու համար նույնպես հայտնվում է այնտեղ։ Քրիսը հարաբերությունների մեջ է Փարիզում կրթություն ստացած հայ նկարչուհի Անայի հետ։ Երբ Մայքլը հանդիպում է Անային, ընդհանուր ժառանգությունը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց ռոմանտիկ մրցակցության պատճառ է դառնում։ Սակայն շուտով Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմում միանում է Գերմանիային եւ սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնություններին։ Եվ չնայած միմյանց միջեւ կոնֆլիկտին՝ հերոսները կանգնում են իրենց կյանքը փրկելու խնդրի առաջ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի