Անկեղծ ժպիտ, վարակիչ ծիծաղ եւ տարբերվող արտաքին` այսպիսին է Ուկրաինայում բնակվող հայ նկարիչ –իլյուստարատոր Լիլիթ Սարկիսյանը, որն այս օրերին Հայաստանում է:
Մի գեղեցիկ ու պայծառ օր հանդիպեցինք Լիլիթին ու զրուցեցինք մեզ հետաքրքրող տարբեր թեմաներից` նկարազարդումների արվեստից, ուկրաինական եւ հայկական նորաձեւությունից, Ջամալայից, հայ երիտասարդների հագնվելաոճից, մի խոսով` դեսից-դենից:
«Հայաստան միշտ գալիս եմ հանգստանալու նպատակով, բայց ստացվում է այնպես, որ հանգիստս համատեղում եմ աշխատանքի հետ, քանի որ միշտ շատ պատվերներ ու առաջարկներ եմ ստանում»,-ասում է Լիլիթը, որի «Խառնածինները» նախագիծը մեծ ճանաչում եւ հաջողություն ունեցավ Ուկրաինայում:

«Հույս ունեմ, որ այդ նախագիծը կիրականացնեմ նաեւ Հայաստանում: Արդեն որոշ մարդկանց լուսանկարել ենք»:
Լիլիթը ոգեւորությաբ է հիշում, թե ինչպես հայկական արմատներ ունեցող ուկրաինացի երգչուհի Ջամալան ցանկություն հայտնեց մասնակցել իր նախագծին եւ առաջին անգամ հենց դրա շրջաակներում խոսեց իր արմատների մասին.
«Ինչ վերաբերում է նրա եվրատեսիլյան ելույթին` չեմ կարող օբյեկտիվ կարծիք հայտնել, քանի որ ես գիտեմ այդ երգի ստեղծման ներքին խոհանոցը, գիտեմ, թե ինչպես էր նա պատրաստվում մրցույթին, բացի այդ` մի քանի ամիս շարունակ լսել եմ այդ երգը եւ արդեն անգիր գիտեի բառերը, գիտեի դրա ստեղծման պատճառները եւ ինչ-որ տեղ կիսել եմ նրա ապրումները»:
Խոսելով այլ իլյուստրատորների մասին` Լիլիթը նշում է.
«Շատերին չեմ ճանաչում: Միգուցե, պատասխանս տարօրինակ հնչի, քանի որ ես այս ոլորտում եմ եւ ենթադրվում է, որ պետք է բոլորի աշխատանքներին ծանոթ լինեմ, սակայն աշխատում եմ այդպես չանել, որպեսզի ոչ մեկից ոչինչ չվերցնեմ եւ ստեղծեմ իմը»:

Նկարիչ-իլյուստրատորը ուրախանում է թե ուկրաինացի, թե հայ դիզայներների հաջողություններով: Հայկական նորաձեւության ոլորտից նա, հատկապես, առանձնացրեց Գեւորգ Շադոյանին եւ Վահան Խաչատրյանին:
«Հայ դիզայներներից ծանոթ եմ մի քանիսին, քանի որ նրանց հետ հարցազրույցներ ենք ներկայացրել իմ` The Nor Dar ամսագրում: Գեւորգ Շադոյանի հետ ծանոթացել եմ Կիեւում: Ինձ դուր է գալիս այն, որ նա հրաշալի կերպով միքսում է հայկական մշակույթն ու ժամանակակից արվեստը: Քիչ դիզայներներ կան, որոնք նաեւ նկարում են: Իսկ դա շատ կարեւոր է: Վահան Խաչատրյանի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն նրա գործունեությանը հետեւում եմ, նա մի քանի անգամ եղել է Կիեւում, մասնակցել է ցուցադրությունների եւ կրկին ինձ հիացրել է իր հետաքրքիր համադրություններով»:
Լիլիթի հետ զրուցեցինք նաեւ հայ երիտասարդների ոճի մասին.
«Նկատել եմ, որ արտերկրից եկած հայերն ավելի հասարակ ու պարզ են հագնվում: Օրինակ` տեսեք, ես, գրեթե, շպարված չեմ… կարծում եմ` գեղեցկությունը հասարակ լինելու մեջ է»:
Լիլիթի հետ մեր զրույցի մանրամասները` տեսանյութում:
Սյունե Առաքելյանը
Տեսանյութը` Խորեն Գրիգորյանի
Շնորհակալություն Dargett Brewery-ին` նկարահանումներին աջակցելու համար
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 նոյեմբերի
Կրիշտիանու Ռոնալդուի որդին պատրաստվում է զբաղեցնել հոր տեղը. նրան արգելված է նույնիսկ կոլա խմել22:38, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 1970-ականներից ի վեր սովորական ջուր չի խմել. նրա սննդակարգում օրական հինգ շիշ Կոկա-Կոլա է և ֆասթֆուդ21:22, 9 նոյեմբերի
Քնելու պարզ սովորությունը կարող է օգնել ձեզ նիհարել20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ