Երկու տարի առաջ, երբ Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակներում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այցելել էին Balmain-ի ցուցադրությունը, հայուհու վրա հարձակվել էր սկանդալային ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, որը հայտնի է իր էպատաժային վարքով:
Անցյալ շաբաթ Սեդյուկը աչքի էր ընկել Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ հարձակվելով Ջիջի Հադիդի վրա: Նշենք, որ Ջիջին մի քանի անգամ լավ հասցրեց Սեդյուկի դեմքին:





Այս անգամ նա հարձակվել էր Քիմի վրա, երբ վերջինս դուրս էր գալիս այդ նույն Balmain-ի բուտիկից Փարիզում, ուր ժամանել էր նորաձեւության շաբաթվա շրջանակներում:

Ուկրաինացին հասցրել է համբուրել ռեալիթի շոուի հետույքը, իսկ հետո ընկավ Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվեի ձեռքը, որը գետնին տապալեց լրագրողին: Դրանից հետո նա դիմել էր փախուստի:

Կադրերում երեւում է, որ Քարդաշյանը անցնում է փողոցը եւ քայլում դրա երկայնքով: Այդ պահին նրան դեմ հանդիման է շարժվում գլխարկով, ակնոցով եւ սպիտակ վերնաշապիկով մեկը:

Թիկնապահները չեն հասցնում կանգնեցնել տղամարդուն. նա խոնարհվում է եւ համբուրում կողքով անցնող Քարդաշյանի հետույքը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Goff Photos-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար