Գեղեցկուհի մոդել Աննա Դեմիրխանյանը շուտով մեկնելու է Սոչի, որտեղ հոկտեմբերի սկզբին կայանալու է «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության մրցույթը: Հայ գեղեցկուհին մրցութում մի ամբողջ Կովկաս է ներկայացնելու: Մրցույթի մանրամասներով Աննան առաջինը կիսվեց NEWS.am STYLE-ի հետ, ինչպես նաեւ մեզ տրամադրեց Վիգեն Մնոյանի հետ իրականացրած իր նոր ֆոտոշարքից գեղեցիկ կադրեր.
«Ամեն ինչ այնքան անսպասելի եղավ... Անգամ չեմ հասցրել պատրաստվել, դրա համար էլ ահավոր հուզվում եմ: Մայրս կարում է շքեղ զգեստ՝ եզրափակչի համար, ես վազում եմ խանութներով ու ոչ մի կերպ չեմ կարողանում զգեստիս համապատասխան կոշիկներ գտնել»,-իրեն բնորոշ հումորով պատմում է Աննան:
Պարզվում է՝ գեղեցկուհին նույն մրցույթին մասնակցելու առաջարկ ստացել է նաեւ անցած տարի.
«Անցած տարի մրցույթը կայացավ Իսպանիայում, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացա մասնակցել դրան: Նախորդ տարի հաղթեց Ռուսաստանը ներկայացնող գեղեցկուհին: Հիշում եմ՝ երբ տեսա նրա լուսանկարը, մտածեցի՝ «ինչ լավ է, որ չեմ մասնակցել»: Նա այնքան գեղեցիկ է: Հաստատ, հաղթելու ոչ մի շանս չէի ունենա (ծիծաղում է)»:
Այս տարի մրցույթն անցկացվելու է Ռուսաստանում՝ Սոչիում.

«Մրցույթն անցկացվում է հաղթող գեղեցկուհու երկրում: Ի դեպ, երբեք չեմ եղել Սոչիում: Այնտեղ ծով կա, իսկ ես շատ եմ սիրում ծով»,-նշում է ոգեւորված Աննան:
Մոդելը խոսեց նաեւ մրցույթի մանրամասներից.
«Մրցույթին մասնակցում են 30-35 գեղեցկուհիներ: Շատ ուժեղ մրցակցություն է ինձ սպասվում, աղջիկների մեծամասնությունը սլավոնական ծագում ունեն, շատ գեղեցիկ են... Մրցույթին ներկայանալու եմ մի քանի զգեստներով՝ ազգային, սպորտային եւ երեկոյան: Նաեւ պետք է նվերներ պատրաստեմ մյուս մասնակիցների համար: Որոշել եմ աղջիկներին անմոռուկով կրծքազարդեր նվիրել: Կպատմեմ այդ ծաղկի նշանակության մասին: Թող ամբողջ աշխարհում կրեն անմոռուկով կրծքազարդեր: Նաեւ մանկական կենտրոն պետք է այցելենք, այնպես որ՝ երեխաների համար էլ եմ նվերներ պատրաստում»:
Ինչպես ցանկացած մրցույթի՝ այս մրցույթին եւս Աննան դրական եւ հաղթական է տրամադրված.
«Իհարկե, հույս ունեմ, որ կհաղթեմ, բայց նաեւ հուսով եմ՝ կընկերանամ աղջիկների հետ: Գիտեմ՝ հենց այդպես էլ լինելու է, իսկ մրցույթի ավարտից հետո անընդհատ հիշելու եմ նրանց եւ կարոտելու»:

Աննան ցանկացավ նաեւ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր մրցույթի նախապատրաստման այս դժվարին փուլում իր կողքին են.
«Անպայման ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Փյունիկ մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամին, Ֆաինա Հարությունյանին եւ Harmony նորաձեւության տանը՝ իմ գեղեցիկ զգեստների համար, Նատա Ամիրյանին եւ Նաիրա Կիրակոսյանին, որոնք ստեղծելու են իմ գեղեցիկ կերպարները եւ, իհարկե, իմ տնօրինությանը, որոնք սատարեցին ինձ եւ չխոչընդոտեցին, որ մասնակցեմ մրցույթին: Եվ, իհարկե, անչափ շնորհակալ եմ ընկերներիս եւ հարազատներիս՝ ամուսնուս, որն ինձ սովորեցրեց լինել գեղեցիկ եւ կանացի, աղջկաս, որի շնորհիվ եմ ես առաջ գնում եւ ծնողներիս, ովքեր միշտ իմ կողքին են: Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք: Անսահման գնահատում եմ ձեր աջակցությունը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը