Եվ այսպես աշխարհով մեկ մեկնաբանություններ են սկսվել այսօրվա թիվ մեկ նորության մասին։ Մինչ մենք սպասում ենք Քիմ Քարդաշյանի պաշտոնական հայտարարությանը՝ ոստիկանությունը ֆրանսիական մամուլին նորանոր մանրամասներ է հայտնում տեղի ունեցածի մասին։
Հիշեցնենք, որ այս գիշեր ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել։ Քիմի վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը գտնվում էր հյուրանոցում, Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը կապել էին ձեռնաշղթայով։ Իսկ Քիմին սոսնձաթղթով կապկպել էին ու փակել լոգարանում։ Նրանից 16 մլն եվրոյի թանկարժեք իրեր են գողացել։
Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։
Փարիզի քաղաքապետի նախկին թեկնածու(2014-ին), Ֆրանսիայի Խորհրդարանի պատգամավոր Նատալի Կոսցյուշկո-Մորիզեն հայտնել է, որ Քիմի կողոպուտը հարված է Փարիզին։
«Մենք պետք է փարիզյան գովազդային պաստառներից ջնջենք «Փարիզ սիրում եմ քեզ» ոճի բոլոր գրություններն ու դադարեցնենք զբոսաշրջիկներին գրավելու մեր արշավը։ Քիմ Քարդաշյանի կողոպուտը հակագովազդ է մեր քաղաքի համար։ Դա հարված է Փարիզի հեղինակությանը»,- մեջբերում է քաղաքական գործչին FranceInfo–ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ