Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Ֆրանսիայի Խորհրդարանի պատգամավոր․ Քիմ Քարդաշյանի կողոպուտը հարված է Փարիզի հեղինակությանը

13:36, 3 հոկտեմբերի

Եվ այսպես աշխարհով մեկ մեկնաբանություններ են սկսվել այսօրվա թիվ մեկ նորության մասին։ Մինչ մենք սպասում ենք Քիմ Քարդաշյանի պաշտոնական հայտարարությանը՝ ոստիկանությունը ֆրանսիական մամուլին նորանոր մանրամասներ է հայտնում տեղի ունեցածի մասին։

Հիշեցնենք, որ այս գիշեր ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել։ Քիմի վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը գտնվում էր հյուրանոցում, Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը կապել էին ձեռնաշղթայով։ Իսկ Քիմին սոսնձաթղթով կապկպել էին ու փակել լոգարանում։ Նրանից 16 մլն եվրոյի թանկարժեք իրեր են գողացել։

Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։

Փարիզի քաղաքապետի նախկին թեկնածու(2014-ին), Ֆրանսիայի Խորհրդարանի պատգամավոր Նատալի Կոսցյուշկո-Մորիզեն հայտնել է, որ Քիմի կողոպուտը հարված է Փարիզին։

«Մենք պետք է փարիզյան գովազդային պաստառներից ջնջենք «Փարիզ սիրում եմ քեզ» ոճի բոլոր գրություններն ու դադարեցնենք զբոսաշրջիկներին գրավելու մեր արշավը։ Քիմ Քարդաշյանի կողոպուտը հակագովազդ է մեր քաղաքի համար։ Դա հարված է Փարիզի հեղինակությանը»,- մեջբերում է քաղաքական գործչին FranceInfo–ն։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search