Քիմ Քարդաշյանին կողոպտելու մասին լուրը այսօր թիվ մեկ քննարկվող թեման է հայտնի պարբերականներում։ Դեպքին արդեն արձագանքել է համացանցը, իսկ Քիմն էլ լքել է չարաբաստիկ Փարիզը, որտեղ այս գիշեր հայուհուն կողոպտել են դիմակներ հագած հինգ չարագործներ։ Քիմից գողացել են 16 մլն եվրո արժողության թանկարժեք իրեր։ Եվ ֆրանսիական ոստիկանությունն էլ աստիճանաբար սկսել է մամուլին հայտնել կատարվածի մանրամասները։ Ի դեպ, հայուհին հյուրանոցում մենակ է եղել, պարզվում է թիկնապահը նրա հետ չէր։

FranceInfo-ին տված հարցազրույցում նախկին ոստիկան, հիմա գրող («Գանգստերները ու Հանրապետությունը» աղմկահարույց գրքի հեղինակ), նման գործերով փորձագետ Ֆրեդերիկ Պլոկանը նշել է, որ շատ մանրամասներ կան, որոնք վկայում են այն մասին՝ կողոպուտին օգնել է ինսայդերը։

«Նման հանցագործությունը չէր կարող սիրողական մակարդակով կազմակերպվել։ Բանն այն է, որ պետք է լավատեղյակ լինել, թե ինչ է կատարվում տվյալ մարդու կյանքում։ Իհարկե, Քիմը ուժեղ խայծ է, քանի որ անընդհատ սոցցանցերի բաժանորդներին տեղեկացնում է, թե որտեղ է այդ պահին ու ինչ է անում։ Նա նաեւ անընդհատ մամուլի առաջին էջերին է, որտեղ լուսանկարների վրա երեւում է, թե ինչքան թանկարժեք իրեր է նա իր հետ բերել։

Բայց ամեն դեպքում, նա, ով արել է դա, պետք է շատ ավելին իմանար, քան մենք գիտենք համացանցից։ Անկասկած մենք գործ ունենք պրոֆեսիոնալների հետ, որոնք գիտեին աստղի յուրաքանչյուր քայլի մասին, որոնք վստահ էին, որ կկարողանան այդ գործը գլուխ բերել ուշ գիշերային ժամին Փարիզում. հիշեցնենք որ Փարիզը հիմա ահաբեկչական սպառնալիքի պատճառով կարծես թե ուժեղացված հսկողության տակ է։ Եվ ամենակարեւոր հանգամանքը, որը հուշում է, որ այս մարդիկ հաստատ պրոֆեսիոնալներ են եղել, այն է, որ նրանք վստահ են, որ կարող են իրացնել գողոնը, այսինքն արդեն գնորդ ունեն։

Նաեւ շատ տարօրինակ է, որ Քիմի անվտանգության մակարդակն այդքան թույլ է եղել։ Աստղը ժամանում է Փարիզ, որտեղ ամենուրեք շրջում է թանկարժեք զարդերով, բնակություն հաստատում ընտանիքից հեռու՝ հյուրանոցում, որը ճիշտ է նրա սիրելին է ու այդ նույն գիշերը ազատ արձակում թիկնապահ Պասկալ Դյուվյեին՝ նրան հանձնարարելով ուղեկցել Քենդալ Ջեններին, որը ամբողջ գիշեր ընկերուհիների հետ զվարճանում էր քաղաքում։
Քիմը փաստորեն ամբողջ գիշեր մենակ է եղել, շենքը միայն դռնապանն էր հսկում, որը ատրճանակի սպառնալիքի տակ չարագործներին ուղեկցել է նրա համար, ու որտեղ արդեն Քիմը՝ դարձյալ ատրճանակի սպառնալիքի տակ, կողոպտվել է։ Ես վստահ եմ, որ սա ինսայդերների ձեռքի գործն է»,- ամփոփել է մասնագետը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:29, 26 հոկտեմբերի

08:05, 26 հոկտեմբերի
Սամվել Թադևոսյանը ստացել է Ոսկե Գլոբուսի Beacon Award մրցանակը20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար