Քիմ Քարդաշյանին կողոպտելը թիվ մեկ թեմա է նաեւ այսօր։ Հոկտեմբերի 3-ի գիշերը նրան թալանել էին փարիզյան հյուրանոցում, որից հետո հայուհին արդեն Նյու Յորք է ժամանել։ Մինչ ֆրանսիական ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, հայտնի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը բրիտանական Daily Mail–ում հրապարակել է հոդված Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեի մասին՝ հեռուստաստղին կոչ անելով աշխատանքից հեռացնել նրան, քանի որ Մորգանի խոսքով «թիկնապահն ունի մկաններ, բայց չունի ուղեղ»։
Մորգանը գրում է ․
«Քիմն այսօր կարող էր մահացած լինել։ Փարիզն այն քաղաքն է, որը ցնցվել է ԻՊ հարձակումներից։ Իսլամիստները Քիմին չեն սիրում ու եթե հարձակվողները նրանք լինեին, նա մահացած կլիներ։
Նրան թալանողները լուրջ հանցագործներ են եղել, որոնք նրան կապկպել են սոսնձաթղթով, հետո նրանից 13 մլն դոլարի թանկարժեք իրեր գողացել։ Փառք Աստծո Քիմը ողջ է։
Բայց ինչո՞ւ էր նրա թիկնապահը նրա քույրերի հետ, երբ նրա անմիջական պարտականությունը Քիմին պաշտպանելն է։ Բացի դրանից նա նաեւ Քիմի ու Քանյեի անվտանգության աշխատակիցների ղեկավարն է։
Քիմը նրա մասին հաճախ է հիշատակում իր միկրոբլոգներում, Պասկալն ինքն էլ հաճախ աստղերի հետ լուսանկարներ է հրապարակում իր Twitter-ում։
Պասկալն այն մարդկանցից է, որը հավատում է, որ ինքն էլ է աստղ։ Նրան վճարում են, որպեսզի նա պաշտպանի, իսկ նա աջուձախ լուսանկարվում է։ Հենց գործը հասնում է աշխատանքին, նա միշտ ձախողում է այն։
Օրինակ, Քիմի վրա արդեն երկու անգամ Փարիզում՝ 2014-ին ու այս տարի՝ Նորաձեւության շաբաթվա ընթացքում, հարձակվել է ուկրաինացի փրանկեր Վիտալի Սեդյուկը, որին թիկնապահները բռնում էին միայն այն բանից հետո, երբ նա վազելով եկել հասել, գրկել ու համբուրել է Քիմին։
Իսկ եթե այդ հիմարը զինվա՞ծ լիներ։ Դյուվյեն միշտ ուշանում է։
«Դուք մի գիշերում թիկնապահ չեք դառնում, դա աշխատանք է, որին դուք նվիրում եք ձեր ամբողջ կյանքը, պատասխանատվությունն ու կիրքը»,- Քիմի հետ տեղի ունեցած կողոպուտից մի քանի ժամ առաջ իր միկրոբլոգում գրել էր Պասկալը։
Նա ճիշտ կաներ զրուցել Քլինթ Հիլլ անունով մարդու հետ (ԱՄՆ Գաղտնի ծառայության նախկին գործակալը, 1963-ի նոյեմբերի 22-ին Դալլասում նախագահ Քեննեդիի սպանության ժամանակ նրա ավտոշարասյունը ուղեկցող գործակալներից մեկը։ Այսօր Քլինթ Հիլը Քեննեդիի լիմուզինի վերջին ողջ մնացած ուղեւորն է)։
Ես վերջերս նրանից հարցազրույց էի վերցնում։ Նա 84 տարեկան է, նրան հարցրեցի, թե ինչի մասին է զղջում, ու նա արցունքն աչքերին պատասխանեց, որ ամեն օր մտածում է այն մասին, որ չի հասցրել իր մարմնով փակել ու փրկել նախագահ Քեննեդիի կյանքը։
Պասկալը աշխատել է Black Eyed Peas–ի ու Սիարայի հետ, բայց նրանք նրան աշխատանքից հեռացրել են։ Այսօր նա ProtectSecurity սեփական ֆիրմայի ղեկավարն է։
«Թիկնապահի ամենակարեւոր մկանը ուղեղն է։ Դուք պետք է ուսումնասիրեք ամեն ինչ, բոլոր դետալները, ինչպես ես եմ անում»,- վերջերս իր հարցազրույցներից մեկում ասել էր Պասկալը (ընդհանրապես ինչո՞ւ է նա հարցազրույցներ տալիս)։
Իրո՞ք, Պասկա՛լ, դու ուշադրություն ես դարձնում դետալների՞ն։
Քո գլխում բավականաչափ ուղեղ չկա, որպեսզի ինչ-որ բան նկատես։ Դու կաղնու պես բութ ես։
Իմ խորհուրդը Քիմ Քարդաշյանին՝ աշխատանքից հեռացրու Դյուվյեին հենց այսօր ու գտիր որեւէ մեկին, ով իր աշխատանքն է անում, այլ ոչ թե ինքն իրեն գովազդում ձեր միջոցով։
Եվ արա դա հնարավորինս շուտ, քանի դեռ Քանյեն որեւէ վատ բան չի արել այդ սրիկայի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում