«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քիմ Քարդաշյանին կովկասցինե՞րն են կողոպտել․ ոստիկանությունը նույնականացրել է չարագործներից երկուսին

09:35, 5 հոկտեմբերի

Եվ այսպես Քիմ Քարդաշյանն իր նյարդերն է հանգստացնում Նյու Յորքի իր բնակարանում, որը ուժեղ հսկողության տակ է։

Բայց մամուլին՝ թե եվրոպական, թե ամերիկյան մեկ հարցն է հուզում՝ ոչ, ոչ թե այն, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ Թրամփը, թե՞ Քլինթոնը, սա արդեն երկրորդական հարց է դարձել, այլ այն, թե ով է այնուամենայնիվ այդքան հմտորեն կազմակերպել այս կողոպուտը։

Նախ կասկածի տակ էր հայտնվել Pink Panther սերբական ավազակախումբը, որը հայտնի է իր աղմկահարույց կողոպուտներով։

Սակայն ֆրանսիական ոստիկանությունը հինգ հարձակվողներից երկուսի անձն արդեն պարզել է։

Նրանցից մեկը կովկասցի է, մյուսը Հյուսիսային Աֆրիկայից է։

Լուսանկարում պատկերված մարդը կասկածյալներից մեկն է

Ահա թե ինչ է հայտնի։

Քիմ Քարդաշյանին ու նրա քույրերին երեք թիկնապահներ էին ուղեկցում, այլ ոչ թե մեկ, ինչպես մինչ այդ էին հաղորդում։ Պարզվում է Քիմին մի քանի օր շարունակ սկուտերներով լրտեսել են։ Լրտեսողները երկուսն են եղել, բայց Քիմի անվտանգության աշխատակիցներից ոչ մեկը չի նկատել նրանց։

Երկու կասկածելի անձանց մասին հիշել են․․․ պապարացիները։ Կասկածյալներից մեկը ներկայացել էր որպես ոստիկան, մյուսը՝ լուսանկարիչ։

Նրանց մի քանի օր շարունակ նկատել են, սակայն երբ պապարացիները սկսել են հարցուփորձ անել կեղծ գործընկեր-լուսանկարչին, շատ արագ հասկացել են, որ նա լուսանկարիչ չէ։

«Լուսանկարիչն» ու «ոստիկանը» անընդհատ լրագրողներին հարցուփորձ էին անում Քիմի ծրագրերի ու հնարավոր բնակության վայրերի մասին։
Ոստիկանությունը նաեւ հայտնում է` կան ապացույցներ, որ նրանցից մեկը կողոպուտից մի քանի օր առաջ էլ է փորձել ներխուժել Քիմի բնակարան։

Սակայն ոստիկանությունն այս պահին չունի տեսագրություն, թե ինչպես են հանցագործները հյուրանոց մտնում, ինչը շատ տարօրինակ է, քանի որ Փարիզում ամենուրեք տեսահսկման խցիկներ են տեղադրված։

Նաեւ պարզվել է, որ կեղծ ոստիկանը փորձել է մտնել Ferdi ռեստորան, որտեղ Քիմն էր ճաշում, սակայն երբ նրանից ոստիկանի վկայական են պահանջել, նա անմիջապես թաքնվել է։

«Այս պահին մենք կասկածում ենք, որ այստեղ միջազգային հանցավոր կազմակերպություն է գործել։ Հայտնաբերվել է Fiat 500 մեքենա, որը նրանք օգտագործել են Փարիզում։ Մենք վստահ ենք, որ երկուսը Ֆրանսիայի քաղաքացիներ են ու պրոֆեսիոնալներ։ Նման կողոպուտը կարող էր կազմակերպել միայն մեծ հանցախումբը։ Եվ նրանք գիտեին, թե ինչ քայլի են դիմում, որ կկարողանան իրացնել գողոնը, որը որոնելու է ամբողջ աշխարհը» - Daily Mail -ին հայտնել է պարբերականի աղբյուրը ֆրանսիական ոստիկանությունից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search