Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնաբերել է Քիմ Քարդաշյանի թանկարժեք զարդերից մեկը. ուղիղ մեկ շաբաթ առաջ հայուհուն կողոպտել էին Փարիզում: Ռեալիթի շոուի 35-ամյա աստղն այժմ Լոս Անջելեսում է, մինչ ամուսինը՝ Քանյե Ուեսթը, Չիկագոյում համերգային շրջագայության է: Ի դեպ, 39-ամյա ռեփերին պահպանում է Քիմի թիկնապահ Պասկալ Դյուվյեն, որին շուտով, ամեն դեպքում, կարծես ազատելու են աշխատանքից:

TMZ-ն հայտնում է, որ Քիմ Քարդաշյանն իր անվտանգության ապահովման հարցում արմատական փոփոխությունների է դիմել:
Հայուհին իր անվտանգության մակարդակը հասցրել է նախագահական մակարդակի: Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ Քիմի նոր թիկնապահները մինչեւ ատամները զինված կլինեն: Նրանք հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ են:

Երկու թիկնապահներ մշտապես կուղեկցեն Քիմին: Իսկ Քիմի ավտոմեքենան զրահապատ կլինի:
Կողոպուտից հետո ԱՄՆ-ում Քիմը հանդիպել է Իսրայելի բանակի նախկին հատուկջոկատայինների, նախկին ԿՀՎ-ականների հետ, որոնք աշխատում են անվտանգության ապահովման ԱՄՆ-ի երկու ամենախոշոր ընկերություններում: Քանյեն անձամբ է հանդիպել ընկերությունների սեփականատերերի հետ, որպեսզի պայմանավորվի նոր թիմի հետ աշխատանքի պայմանների շուրջ:

Հաղորդվում է, որ կմեծացվեն Քլոեի, Քենդալի, Քայլիի եւ Քորթնիի թիկնազորերը:
Պարբերականը հայտնում է, որ Ռոբը թիկնապահներից հրաժարվել է (պինդ հայ տղա է):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման