Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

Համեմունք՝ ուղեղի սթափության համար

19:19, 31 հոկտեմբերի

Հիլի սերմերը պարունակում են՝

- 3-8 տոկոս արժեքավոր եթերային յուղ, որը հարուստ է այնպիսի նյութերով, ինչպիսիք են ամիդոնը, տերպինեոլը, ցինեոլը, լիմոնենը ու բորնեոլը, ճարպոտ յուղերն ու բարդ եթերները։

-ածխածինները, սպիտակուցն ու սննդային հյուսվածքները

-վիտամիններ В1, В2, В3 եւ С

-ցինկ, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, նատրիում, կալիում, պղինձ, մանգան ու երկաթ։

Ըստ Այուրվեդեի, հիլը զգալիորեն նպաստում է ուղեղի ակտիվությանն ու հստակությանը, լավացնում ուղեղի արյան շրջանառությունը,խթանում սրտի աշխատանքը, տալիս թեթեւության ու բարեկեցության զգացողություն, իսկ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում հիլը դեղագործության մեջ պաշտոնապես ճանաչված է որպես մարսողական համակարգի հոտավետ տոնիկ։

Կանաչ հիլը թարմացնում է շնչառությունը, բավական է ընդամենը 2-3 հատիկ ծամել։ Այն նաեւ օգտակար է առավոտյան թուլությունը վերացնելու ու չափից շատ ուտելու դեպքում մարսողությունը հեշտացնելու համար։

Հիլը, կամ ինչպես Արեւելքում են այն անվանում «դրախտային հատիկը» ամենաարդյունավետ համեմունքներից է ավելորդ քաշի դեմ պայքարում, այն բուժում է նույնիսկ հին ճարպակալումը ու կարճ ժամկետում հնարավոր է հոյակապ արդյունք ապահովել։ Տեսանելի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է այդ հատիկները ցանել սննդի վրա եւ ուտել։

Հիլը ունի սուր ու քաղցր համ։ Այն սնում է պլազման, արյունը, ոսկրուղեղը, նյարդային բջիջները, ազդում մարսողական, միզասեռական, շնչառական, արյունատար, նյարդային համակարգերի վրա։ Այն մեղմորեն խթանում է մարսողությունը, ընդգրկվում հակահարբուխային թեյերի կազմում։

Խոհարարության մեջ, որպես կանոն, օգտագործվում է ոչ թե ամբողջ պտուղը, այլ միայն մանր սերմերը, որոնք դրա ներսում են գտնվում։ Հիլի բույրը մեծամասամբ դրա սերմերում է պարունակվում, դրա համար էլ գնելիս համեզվեք, որ համեմունքը որակյալ է։

Սերմերը չպետք է ճաքեր ունենան, չպետք է դատարկ, ճմրթված կամ չափից մանր՝ անհաս լինեն։

Հիլը կերակրի մեջ պետք է չափավոր գործածել, քանի որ այն ուժեղ համեմունք է։ Աղացած հիլի մեկ քառորդ գդալը միանգամայն բավական է 5-6 մարդու համար նախատեսված կերակրին բույր հաղորդելու համար։

Այուրվեդեում հիլը կիրառում են մրսածության, հազի, բրոնխիտի, ասթմայի, խռպոտության, համի զգացողության կորստի, վատ մարսողության, ստամոքսի խնդիրների դեպքում։ Այն օգտագործում են շագանակագեղձի բուժման ու փայծաղի համար։ Հիլի եթերային յուղերը ցրում են փայծաղում ու թոքերում կուտակված լորձը։

Աղացած հիլի, չոր կոճապղպեղի ու մեխակի խառնուրդից պատրաստված բուրավետ թեյը օգնում է թեթեւացնել փորացավը ՝ շատ ուտելու կամ անմարսելիության դեպքում ու նպաստում աղիների լավ աշխատանքին։

Սուրճի մեջ հավելելու դեպքում հիլը չեզոքացնում է կոֆեինի վնասակարությունը

Հիլի մի քանի հատիկը կարող են վերացնել նաեւ սրտխառնոցը ու ըստ բժիշկների վերջին հետազոտությունների ՝ հրաշալի տոնիկ են սրտի համար։

Ծամելով հիլի հատիկներ, կարելի է ազատվել բերանի վատ հոտից, վերացնել թուլությունն ու հոգնածությունը, այն նաեւ բուժում է առատ թքարտադրությունից։

Հիլն ունի նաեւ ցավազրկող ազդեցություն՝ վերացնում է ատամացավն ու ականջի ցավը։

Հիլի յուղը օգտագործում են մարմնի տարբեր մասերում ցավերը թեթեւացնելու, ինհալացիայի ու արոմաթերապիայի համար։

Աղբյուր՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել