Վերջին տարիներին մատնահարդարումը դադարել է աքսեսուար լինել, ինչպես պայուսակը կամ շարֆը, եւ վերածվել է անփոխարինելի բաղադրիչի, առանց որի կերպարը չի կարող ավարտուն համարվել: NEWS.am STYLE-ն առաջարկում է 2013 թվականի գարնան համար մի քանի նորաձեւ տարբերակներ, որոնք ձեր գարնանային կերպարը կդարձնեն կատարյալ:
Չեզոք
Չեզոք մանիկյուրն այն է, որ նորաձեւ է միշտ: Այս տարի դրանք կարճ կամ միջին երկարությամբ եղունգներն են՝ մարմնագույն երանգներով կամ առանց լաքի: Քիչ բան է այդքան կանացի եւ շքեղ տեսք ունենում, որքան եղունգների թեթեւ երանգը: Հենց նման չեզոք մանիկյուրն էլ տեսողականորեն երկարացնում է եղունգներն ու մատները: Կրեմագույն, արեւահարության ոսկեգույն եւ ծիրանագույն. սրանք այս տարվա չեզոք մանիկյուրի նորաձեւ երանգներն են:
Մետաղական
Նոր սեզոնում մետաղական գույնը թագավորելու է ամենուր. պայուսակներին, կոշիկներին եւ հատկապես եղունգներին: Եղունգի մեջտեղի մետաղական գիծը հիմքային մանիկյուրը երանգավորելու նոր միջոց է, որ ոճաբաններն առաջարկում են այս գարնանը: Եվս մի հետաքրքիր միտում է մետաղական մանիկյուրի համադրումը չեզոքի հետ: Կարող եք օգտագործել ձեր նախընտրած մետաղական երանգը. ոսկի, արծաթ, բրոնզ: Կարեւորը, որ այն կիրառվի հետաքրքիր եւ ստեղծագործաբար:
Երկու երանգ
Color blocking միտումը, որի նպատակը մի քանի վառ գույների համադրությունն է, գերակշռում էր անցյալ ամբողջ սեզոնի նորաձեւ հագուստում: Այս գարնանն այն իր համարժեքն է գտել մատնահարդարման մեջ: Խնդիրը մի քանի հակադիր գույները մեկ եղունգի վրա օգտագործելն է, ինչի շնորհիվ համարձակ տեսողական արդյունք է ստացվում: Մասնագետները նաեւ առաջարկում են եղունգի ծայրը միայն կիսալուսնաձեւ ներկել կամ մակերեսին հակադիր եռանկյունիներ տարածել:
Բծավոր
Տարածված հարթ եղունգներից հետո, այս սեզոնին տեքստուրան կրկին վերադառնում է: Ավելի շատ ճանաչում են ձեռք բերում նման լաքերը, որոնց շնորհիվ եղունգները կկվի ձու են հիշեցնում: Բազային շերտին հակադրվող տարատեսակ երանգներով բծերը մանիկյուրին բնական տարր են հաղորդում:
Չնայած արհեստական աճեցումը դեռեւս նորաձեւ է, այս գարնանը նախընտրելի են կարճ եւ միջին երկարությամբ եղունգները. 4-5 սմ: Խորհուրդ չի տրվում փորձեր կատարել խարտոցի միջոցով. քառակուսին կամ օվալը 2013-ի գարնան նախընտրություններն են: Սեզոնի հիմնական միտումը բնականությունն է: Դե իսկ ձեր ընտրած եղունգների ոճն ընդգծելուն կօգնեն նորաձեւ մատանիներն ու ապարանջանները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել