«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Անջելինան հաղթեց․ Բրեդ Փիթը դատի չի տալու Ջոլիին երեխաների հանդեպ խնամակալության համար

12:12, 22 հոկտեմբերի

Երկու օր առաջ ՀԴԲ-ի գործակալները հարցաքննել են Ջոլիին ու երեխաներին՝ Փիթի եւ Մեդոքսի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասների մասին։ Մեդոքսն ինքը ներկա չի եղել Փիթի ու երեխաների հանդիպմանը, որը առաջինն էր Ջոլիի ապահարզան պահանջելուց հետո։ Տղան հրաժարվել էր հանդիպել Փիթի հետ։

Բայց երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Բրեդի ու 15-ամյա Մեդդոքսի հանդիպումը կայացել է։ Թե ինչի մասին են խոսել հայր ու որդի՝ անհայտ է, բայց հայտնի են որոշ այլ բաներ։

TMZ-ը գրում է, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Փիթը իր ներկայացուցիչների միջոցով հայտնել էր, որ ինքը չի ուզում երեխաների հանդեպ խնամակալության հարցը դատարանի միջոցով լուծել։ Դերասանը հրաժարվել է պատասխան հայց տալ այն բանից հետո, երբ Էնջին հայտարարել է, որ միանձնյա խնամակալություն է պահանջում երեխաների հանդեպ։ Ըստ ժամանակավոր համաձայնության՝ Բրեդը կարող է իր ժառանգներին տեսնել միայն հանգստյան օրերին ՝ բժշկի ներկայությամբ։ Դերասանը կարող է բողոքարկել այդ որոշումը՝ տալով պատասխան հայց, ու համատեղ խնամակալություն պահանջել, բայց նախընտրել է չանել դա։

 Դերասանին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ նա անհանգստանում է երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության համար.

«Փիթը հրաժարվում է դատի տալ, քանի որ համարում է, որ դա կարող է ծանր ապրումներ պատճառել երեխաներին։ Բրեդը հույս ունի, որ ինքն ու Անջելինան կկարողանան համաձայնության գալ առանց փաստաբանների օգնության»։

Ինչ վերաբերում է այդ հարցում Ջոլիի դիրքորոշմանը, ապա ինսայդերները վստահեցնում են, որ նա նույնպես չի ուզում վիճել նախկին ամուսնու հետ, քանի որ նրա համար առաջնայինը որդիների ու դուստրերի երջանկությունն է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search