Բաքվում Սոսո Պավլիաշվիլիի համերգի շուրջ սկանդալը նոր զարգացումներ է ստանում։ Սոսո Պավլիաշվիլին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակում այն բանից հետո, երբ այցելել էր Արցախ։ Սակայն, վերջերս Սոսոն դադարել էր պերսոնա նոն գրատա լինել, եւ 52-ամյա երգչին հրավիրել էին Բաքու։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիեւը նամակ է գրել Սոսոյին՝ խնդրելով հրաժարվել Բաքվում բարեգործական համերգից եւ չգալ Ադրբեջան։ Ադրբեջանցի սցենարիստի կարծիքով Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանում առաջիններից մեկը համերգ տված Սոսոն իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։
Life–ի հետ զրույցում երգիչը մեկնաբանել է ադրբեջանցի կինոգործչի հայտարարությունը։
Սոսոն բավականին հանգիստ է արձագանքել՝ նամակը համարելով անհայտ դրամատուրգի անձի նկատմամբ ուշադրություն հրավիրելու միջոց։ Պավլիաշվիլին հայտարարել է, որ իր համերգները քաղաքական բնույթի չեն։ Իսկ հայերի հետ բարեկամական հարաբերությունները չի փչացնի ոչ մի հակամարտություն։
«Դուք իմ համար մի՛ մտահոգվեք։ Դա անբանների գործն է՝ ասել այն, ինչ ուզում են։ Նրանց ոսկոր տվեք, կկրծեն։ Ամեն բան սկսվեց նրանից, որ 1980-ականների վերջին որոշ գարշելիներ, իսկ դրանք բոլոր ազգերում կան, դանակ վերցրին եւ սկսեցին մորթել կանանց եւ երեխաներին։ Կգնամ Բաքու, թե ոչ, ես դա դրամատուրգից չպիտի հարցնեմ, ես անգամ չգիտեմ, թե նա ով է։ Նա հիմա է հայտնի դարձել, ես նրան շնորհավորում եմ։ Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար։ Թող իմ համերգին էլ գա, ես հաճույքով կհրավիրեմ։ Ես խաղաղության մարդ եմ։ Ես մարդկանց հետ ընկերություն եմ արել եւ անելու եմ՝ անկախ նրանց ազգությունից եւ հավատից, նրանց արարքների համար։ Աստված ինձ չի ասել՝ ահա քեզ տաղանդ, մեկի համար երգիր, իսկ մյուսների համար՝ ոչ։ Իսկ եթե այդ գոռգոռացողներն ուզում են հետ բերել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան հետ բերեն։ Իսկ նրանք պառկել են բազմոցին, մտածում են, թե Սոսոն Բաքու կգա, թե ոչ։ Դրանից Ղարաբաղը հետ բերելը կախված չէ, փառք Աստծու։ Ես այն ոչ մեկից չեմ խլել, որպեսզի հետ բերեմ։ Որտեղ ինձ սպասում են, ես այնտեղ էլ կմեկնեմ երգելու։ Բաքվից ինձ անընդհատ զանգում են եւ ասում են՝ Սոսո մենք միշտ երգում ենք քո երգերը, շնորհակալություն, որ դու կաս։ Բաքուն քեզ սիրում է։ Ամեն մարդ իր կարծիքն հայտնելու իրավունք ունի։ Թող նա ասի, եթե ուզում է։ Ես երբեք ոչ մի պատերազմ չեմ հրահրել։ Եթե ինչ–որ մեկը վառել է այդ կրակը, ես ուզում եմ միայն մարել այն։ Ես հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ եւ կանեմ՝ առանց ինչ-որ մեկին հարցնելու։ Ես անգամ ծնողներիցս արդեն վաղուց չեմ հարցնում, թե ում հետ ընկերություն անեմ եւ ինչպես ապրեմ։ Բաքվում շուտով մեծ բարեգործական համերգ կունենամ։ Ես հաճույքով հրավիրում եմ բոլորին։ Չեն ուզում գալ, ես նրանց երկար կյանք ու բարգավաճում եմ մաղթում»,– ասել է Պավլիաշվիլին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն