Օրերս Ալլա Պուգաչովան նոր երգ է թողարկել («Մի՛ զանգիր», որի դիտումներն իր դեպ քիչ են)։ Նա նաեւ նոր ալբոմ է պատրաստում։ Ռուսական բեմի պրիմադոննան որոշել է վերադառնալ ակտիվ գործունեության ամենատրամաբանական պատճառով՝ գումարի պակասության։
«Դնի» կայքը գրում է, որ ընտանիքի ծախսերն աճել են, իսկ գումար է վաստակում միայն Մաքսիմ Գալկինը։ Թեպետ Պուգաչովան ունի տաղանդների դպրոց, սակայն շատ փող չի վաստակում։ Ավելի շուտ, վնասով է աշխատում։ Մոսկվայի կենտրոնում տարածքի վարձակալումը թանկ է, գումարած՝ դասավանդողների աշխատավարձերը։ Արդյունքում, նախկինում կորպորատիվ հավաքույթերում ելույթներից հրաժարվող Ալլան սկսել է ավելի լոյալ վերաբերվել գումար վաստակելու այդ միջոցին։
«Քանի որ ես հիմա նման ծանր նյութական վիճակում եմ, կորպորատիվ հավաքներից չեմ հրաժարվի։ Դա ուրախալի է ոչ միայն ինձ լսողների համար, այլ նաեւ ինձ համար։ Եվ եթե լինի նման առիթ, որը կօգնի նորմալ ապրել, այլ ոչ թե շրջել պարզած ձեռքով, ապա ինչու՞ ոչ։ Կորպորատիվը նույնպես ազնիվ աշխատանք է»,– մեջբերում է Պուգաչովային «Комсомольская правда»–ն։
Հաղորդվում է, որ երգչուհին 30 երգ է գնել, իսկ համացանցում արդեն նոր երաժշտական կոմպոզիցիա է հայտնվել։
«Չէ՞ որ ես այնքան տարբեր եմ։ Այսօր ուզում եմ ինչ–որ «դին–դին–դին» երգել, իսկ որոշ ժամանակ անց, հնարավոր է, լրիվ այլ բան։ Ինչ տեսնում եմ, դա էլ երգում եմ։ Ինչպիսի ձայն որ մնացել է, դրանով էլ երգում եմ»,– մեկնաբանել է Պուգաչովան։
Ասում եմ, որ ապրիլին Ալլան հասարակությանը նոր ծրագիր կներկայացնի։ Սակայն նշանակում է դա արդյոք, որ Պրիմադոննան բեմ կվերադառնա, դեռեւս պարզ չէ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)