Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայկական երգարվեստի ամենասիրված եւ սպասված երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, իր երկրպագուների դատին հանձնեց երկար սպասված «Արմատ» ձայնասկավառակը: Սա երգչուհու թվով 5-րդ սկավառակն է եւ ընդգրկում է 13 երգ, որոնք ազգայինի եւ ժամանակակիցի հետաքրքիր միքսեր են:
Իրեն սպասող բազմաթիվ երկրպագուներին Սիրուշոն ողջունեց երաժշտական ելույթով, որից հետո սիրով ստորագրեց նրանց ձայնասկավառակներն ու լուանկարվեց իր ոգեւորված եւ երջանիկ հանդիսատեսի հետ:
Երգչուհուն շնորհավորելու էին եկել նաեւ շոու-բիզնեսի ըներներն ու մտերիմները՝ Անդրեն, Զարուհի Բաբայանը, Գոհար Գասպարյանը, Լանա Խաչատրյանը Քրիստինե Պեպելյանը, Իրինա Դանիելյանը եւ այլք: Եւ, իհարկե, ինչպես միշտ՝ Սիրուշոյի կողքին էին ծնողները՝ Սյուզան Մարգարյանն ու Հրաչյա Հարությունյանը, ինչպես նաեւ ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը:
Ստորագրություններից եւ երկրպագուների հետ շփվելուց զատ՝ Սիրուշոն ժամանակ գտավ եւ պատասխանց լրագրողների հարցերին.
«Մեկ բառով դժվար կլինի նշել, թե ինչն է ինձ ոգեշնչել ստեղծել այս ձայնասկավառակը, երեւի ինձ ոգեշնչել են այն արմատներն ու այն ոգեւորությունը, որոնք տարիների ընթացքում ունեցել եմ իմ ներսում: Կարծում եմ՝ սա հայկական իրականության մեջ բացառիկ ձայնասկավառակներից է, որն ընդգրկում է միայն մեկ երգ սիրո մասին: Ցանկություն կար ստեղծելու նոր ժանր հայկական երաժշտության մեջ, այդ ճանապարհին եմ արդեն երկար տարիներ եւ դեռ շարունակելու եմ սկսածս ուղին: Դա այսօրվա երաժշտությունն է՝ խառնված մեր ավանդական ռիթմերի հետ»:
Ձայնասկավառակում ընդգրկված բոլոր երգերը նոր են: Դրանք հեղինակել է հիմնականում Սիրուշոն:
Երգչուհին ողջ միջոցառման ընթացքում շրջապատված էր երկպագուների ջերմությամբ եւ դրական լիցքերով: Ինչպես ինքն է ասում՝ այդ ամենի մեջ բացասականը նույնիսկ չի կարող հուզել իրեն.
«Այնքան շատ է այսօր դրականը, որ կարծում եմ` բացասասկանի վրա, նույնիսկ, չարժե ուշադրություն դարձնել: Այնքան չնչին է դա երեւում»:
Ի դեպ, երգչուհու զբաղվածությունն այսքանով չի ավարտվելու. շնորհանդեսից ժամեր անց Սիրուշոն մեկնելու է հյուրախաղերի:
«Հայաստանում էլ մենահամերգ անպայման կլինի: Մենահամերգների մի ամբողջ շարքը կսկսվի Հայաստանից»,-խոստացավ երգչուհին:
Ձայնասկավառակում ընդգրկված երգերից «Զարթոնք»-ն արդեն ունի տեսահոլովակ. ըստ երգչուհու՝ հաջորդը նկարահանվելու է «Դեր Զոր» երգի հիման վրա:
NEWS.am STYLE-ի հարցին, թե ձայնասկավառակում առկա երգերից որն է, հատկապես, առանձնացնում ինքը՝ երգչուհին, Սիրուշոն պատաասխանեց.
«Չեմ կարող առանձնացնել որեւիցե մի երգ, որովհետեւ ամեն երգի մեջ այնքան շատ հոգի կա, դրանցից ամեն մեկի հետ տարբեր կապվածություն ունեմ եւ ամեն մեկն իր առանձին պատմությունն ու տրամադրությունն ունի: Շատ բնական են ստեղծվել երգերը: Ամեն մի նոտայի վրա առանձին աշխատել ենք, ոչ մի նոտա եւ գործիք պատահական չի ընտրվել»:
Երգչուհին տեղեկացրեց, որ առաջիկայում աշխատելու է նաեւ նոր զուգերգի վրա.
«Հաջորդ տարվա մեջ անպայման կներկայացնեմ եւս մեկ զուգերգ, բայց եթե հիմա բացեմ բոլոր գաղտնիքները, դրանք կդադարեն անակնալ լինելուց»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

























Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:37, 5 նոյեմբերի
Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով11:18, 5 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ10:30, 5 նոյեմբերի
Օբաման, Մամդանին և սենատորները Vogue-ի շապիկին. արհեստական ինտելեկտի վրա հիմնված կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում09:00, 5 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին