Էմոցիոնալ «Սիրո կինո». Միհրան Ծառուկյանի առաջին մենահամերգի հետաքրքիր դրվագները

Հայուհին 90-ականների հիթով գրավել է հունական «Ձայն»-ի ժյուրիին

SCANDAL Երեւանի կենտրոնում

«Կթվորուհի լինելը շատ բարդ է»․ ինչ փորձությունների միջով են անցնում «Ֆեյք մամա»-ի դերասանները

«Մենք շատ ենք սիրում Հայաստանը». Էնրիկե Իգլեսիասի եղբայրը` հայտնի պրոդյուսեր Խորխե Իգլեսիասը, ժամանեց Երեւան

«Սարսափելի գեղեցիկ». Անելյան, Լյուսին, Թերեզան ու Մարիամը՝ NEWS.am STYLE-ի հելոուինյան ֆոտոշարքում

Ջոկեր, Մալեֆիսենտա եւ շատ կախարդներ. հայ երիտասարդների հելոուինյան կերպարները

«Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

2016 թվականի ամերիկյան լավագույն սերիալները. NEWS.am STYLE-ի ընտրանին

21:03, 30 դեկտեմբերի

Տարեվերջն ամփոփումների ժամանակ է, եւ NEWS.am STYLE-ը որոշեց խոսել 2016 թվականի սերիալների մասին` նկատի անելով ոչ թե առաջատար հեռուստաալիքների վիճակագրությունը, այլ զուտ տպավորությունները ֆիլմերի մասին: Պարզ է, որ այս ամենը խիստ սուբյեկտիվ կլինի, բայց կարծում ենք, որ մեծ մասամբ համաձայն կլինեք մեզ հետ: Քննարկվելու է, բնականաբար, որակյալ արտադրանքը, այսինքն` made in USA ֆիլմերը: Բրազիլական, մեքսիկական սերիալներն արդեն կորցրել են իրենց ազդեցությունն ու հմայքը, իսկ խոսել հայրենական արտադրության սերիալների մասին, անկեղծ լինենք, առնվազն պարկեշտ չէ, երբ HBO-ն եւ Netflix-ը մեկը մյուսի հետեւից ընտիր սերիալներ են թողարկում: Այնպես որ՝ այսօր արտասահմանյան սերիալների օր է: Եվ այսպես՝ սկսենք:

«Խաղաքարտե տնակ» (House of Cards)

4-րդ եթերաշրջանին, թվում էր, սերիալը կմատնվի վերջնական ձանձրույթի, բայց շքեղ դերասանուհի Ռոբին Ռայթի (նույն Քելին «Սանտա Բարբարա»-ից) եւ գերտաղանդավոր Քեւին Սփեյսիի խաղը պահեցին դիտողին լարվածության մեջ մինչեւ վերջին սերիան, մինչեւ վերջին արտահայտությունը, երբ ԱՄՆ նախագահ Ֆրենկ Անդերվուդը (Սփեյսի), նստած կնոջ` Քլերի (Ռոբին) կողքին, հայտարարում է. «Ահաբեկչությունը մենք ենք»:

Հասկանալի է, որ 2017-ի սկզբին կլինի նոր եթերաշրջան եւ, ամենակարեւորը, կխաղան Սփեյսին եւ Ռայթը: Ընդհանրապես, սերիալն արժե նայել ԱՄՆ նախընտրական մրցավազքում. այդ ընթացքում այն ավելի տպավորիչ կլինի: Ի դեպ՝ Սփեյսին եւ Ռայթը 4-րդ եթերաշրջանի պրոդյուսերներից են, իսկ Ռայթը եղել է նաեւ երեք սերիաների ռեժիսորը:

Ինտրիգներ, դավեր, դավաճանություն, սեր, անհավատարմություն, մահ, սեքս. սերիալի քաղաքական խոհանոցի «սպասքը» թույլ է տալիս մեզ տասը բալանոց սանդղակում այն գնահատել 7 միավոր: Մենք 3 միավոր իջեցրինք երբեմն շատ ձանձրալի եւ ձգված երկխոսություննրի պատճառով, եւ քանի որ որոշ սերիաներում ռեժիսորները պարզապես «ժամանակ են ձգել» անիմաստ տեսարաններով:

Նարկոներ (Narcos)

Սերիալ, որն ակնհայտորեն դուր եկավ քրեական ժանրի բազմաթիվ սիրահարների: Սերիալի մեծ առավելությունը` ոչ մի բան անձնական. այն պահում է դիտողին էկրանի առաջ թունդ էքշընով եւ պատմություններով, որոնք զարգանում են բավական դինամիկ ընթացքով:

Ժապավենը պատմում է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կյանքի մասին, որի կերպարը հիանալի կերպով կերտել է բրազիլացի դերասան Վագներ Մորուան: Էսկոբարի կյանքը, կայացումը եւ վախճանն առ այսօր բազմաթիվ հարցեր են ծնում, թերեւս, այդ պատճառով էլ սերիալի նկատմամբ հետաքրքրությունն այդքան մեծ է: Արդյունքում Netflix-ը նկարահանելու է նաեւ 3-րդ եւ 4-րդ մասերը, չնայած 2-րդում, որը ցուցադրվեց այս տարի, Պաբլոն մահանում է: Գալիք եթերաշրջանները կնվիրվեն հայտնի այլ նարկոբարոնների: Ի դեպ, Narco-ն իսպանախոս երկրներում թմրավաճառի կրճատ ձեւն է, մինչդեռ ԱՄՆ-ում նարկո անվանում են թմրանյութի դեմ պայքարի վարչության սպաներին, որոնք սերիալի գլխավոր հերոսներից գործակալ Մերֆին են եւ նրա գործընկերը` գործակալ Պենյան: Սերիալի թերությունն անդադար դաժանությունը եւ դիակների կույտերը չեն, այլ այն կերպարների պակասը, որոնց կարելի էր ապրեցնել: Մեր գնահատականը 8 միավոր՝ 10-ից:

«Սեզոնի նարնջագույն հիթը» - Orange is the new black

Կանանց գաղութի մասին սերիալի չորրորդ սեզոնը կկարողանաք դիտել առանց դադարի եւ մինչեւ վերջ: Իհարկե՝ այն դեպքում, եթե գործող անձանց ծանոթ եք առաջին երեք սեզոններից: Այս սերիալը լի է մի կողմից հումորով եւ սարկազմով, մյուս կողմից՝ անձնական, իսկ հետո արդեն՝ հանրային-բանտային ողբերգություններով: Այս սեզոնում սերիալի հեղինակներն ամենավերջում վերացնում են ժապավենի սիրված հերոսուհիներից մեկին, բանտում խռովություն է սկսվում, բայց մինչ այս ամենը ձեզ սպասվում է արկածների մի ամբողջ շարք՝ Փայփերի գլխավորությամբ, որը կրկին դառնում է իրեն լքած Ալեքսի ընկերուհին, շարունակում է բանտից կանացի ներքնազգեստի բիզնես անել, իսկ բանտի տնօրեն Ջո Կապուտոն բախվում է լուրջ խնդիրների՝ Սոֆյա Բուրսեթին մեկուսարան ուղարկելու համար: Մի խոսքով՝ հարկավոր է դիտել սերիալը, հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը: Միայն այն փաստը, որ սեզոնը սկսվում է բանտում համազգեստով վարձու մարդասպանի սպանությունից, արդեն ինտրիգ է մտցնում: 

Գնահատականը 8 միավոր՝ 10-ից:

«Ակներեւ» (Transparent)

Ուղղակի շշմեցնող սերիալ: Արդեն իսկ սերիալի անվան մեջ անգլերեն բառախաղն ընտիր է: Սերիալը թողարկել է Amazon Studios-ը 2014 թվականին: Ժապավենն ունեցավ ցնցող հաջողություն, իսկ այս տարի ցուցադրվեց երրորդ եթերաշրջանը: Սյուժեի առանցքում Լոս Անջելեսից հրեական մի ընտանիք է, որի հոր` նախկին պրոֆեսոր Մորտի կերպարը կերտել է պարզապես հիանալի դերասան Ջեֆրի Թեմբորն է (դիտեք «Զարգացման կանգը»): Մորտը վճռում է, որ ինքը տրանսգենդեր կին Մոյրան է (սերալը հեռարձակվեց այն ժամանակ, երբ Քիմ Քարդաշյանի խորթ հայր Բրյուս Ջեները սեռափոխվեց եւ իրեն հայտարարեց տրանսգենդեր), եւ սյուժեն սկզբում սկսում է պտտվել նրա եւ նրա ընդունած որոշումների շուրջ, իսկ հետո դեպքերի շրջապտույտ է մտնում ընտանիքի յուրաքանչյուր անդամ` ի հայտ բերելով իր վախերը, ցանկությունները եւ խնդիրները:

Սերիալում երեխաների դերերում նկարահանվել են Էմի Լանդեքերը, Ջեյ Դյուպլասը եւ Գեբի Հոֆմանը, իսկ Ջուդիթ Լայթը կերտել է Մորտի նախկին կնոջ կերպարը: Սերիալի մեծ առավելությունը. այն դիտվում է անասելի թեթեւ, երկու եթերաշրջանը կարող եք դիտել մեկ օրում` չզգալով ոչ մի լարում: Բացի այդ, սերիալը հագեցած է այնպիսի հումորով՝ ոչ միայն հրեական, որ անդադար ուզում եք իմանալ, թե ուրիշ ինչ արկածների մեջ կհայտնվի պրոֆեսորի ավագ դուստրը, որը բաժանվել է ամուսնուց եւ փորձում է բիսեքսուալ սեր, Մորտի կրտսեր դուստրը` Մոյրին, որը, պարզվում է, լեսբուհի է, Մոյրիի որդին, որը, գայթակղված ռաբիի կնոջով, միշտ ընկնում է դեպրեսիայի մեջ, մի խոսքով՝ բարոյականության ջատագովներին եւ այլ բարդույթավորվածների սերիալը հակացուցված է, իսկ նրանց, ովքեր երեւակայության պակաս չունեն եւ զերծ են միջնադարյան հետամնաց խավարամտությունից եւ պարզապես ցանկանում են հետեւլ հրեական բուրժուական ընտանիքի կենցաղին, խորհուրդ ենք տալիս դիտել բոլոր երեք եթերաշրջանները. դուք կստանաք վայրի հաճույք: Մեր գնահատականն է 9` 10-ից:

«Գահերի խաղը» Game of Thrones

Իսկ սա պարզապես սերիալների սերիալն է: Քանի դեռ նկարահանվում է յոթերորդ եթերաշրջանը, մենք չենք կարողանում աչք կտրել վեցերորդից, որը նկարահանել են միանգամից մի քանի երկրներում` Խորվաթիա, Իսպանիա, Հյուսիսային Իռլանդիա եւ այլն: Ջոն Սնոուն, պարզվեց, ողջ է, ինչն ուրախացրեց քրոջը` Սանսային, Բրան Սթարքը մարզվում է Եռակն Վորոնի հետ, որին սպանում են քաջընթացները: Սրանք կդառնան հիմնական գլխացավանքը նոր եթերաշրջանի հետագա սերիալներում, քանի որ ձմեռը վրա է հասել, եւ նրանք գալու են այնտեղ, ուր պետք է գան: Դեյեներիս Թարգարիենին գերավարում են դոտրակիցները, որոնց կհալերին` զորահրամանատարներին, նա արագորեն կրակի է մատնում է նրանց իսկ տանը, նա ինքը չի այրվում բոցերում, որը նրան դարձնում է Թագուհի այն ամենի, որ կարող էին ունենալ դոտրակիցները: Մինչ Դեյեներիսը բացակայում է, Թիրիոնը` Վարիսի. Գորշ Որդի եւ Միսանդեի ուղեկցությամբ, ջանում է պահպանել կարգուկանոնը եւ կառավարել Միերինը, բայց ոչինչ չի հաջողում, քանի որ Կապույտ Գարպերը հարձակվում են Միերինի վրա, բայց արագորեն կազմակերպիչների հախից գալով` շտապում է Դեյեներիսին օգնության:

Կուրությամբ պատժված Արիան հասնում է Բրաավոսի փողոցներ, սպանում է իրեն կործանած Թափառականին եւ փախչում ետ` դեպի Վեստերոս: Ռամսի Բոլտոնը եւ Ջոն Սնուն հանդիպում են ահավոր մարտում: Հավաքելով «վայրենացածների» սակավաթիվ զորքեր եւ նրանց գումարելով մի քանի դաշնաիկցների` Ջոնը, Սանսան, լորդ Դավոսը եւ Տորմունդը շարժվում են դեպի Վինտերֆել, մարտի են բռնվում Ռամսի բանակի հետ, եւ աներեւակայելի ջանքերի եւ ոչ սաակավ զոհերի գնով` շահում են բաղձալի հաղթանակը. մարտի հենց սկզբում զոհվում են Սնոի եղբայրը եւ Սանսի Ռիկոնը:

Թագավորական նավահանգստում Ջեյմի Լանիսթերը վերադառնում է Սերսեայի մոտ` իրենց դուստր Միրցելայի մարմինը ձեռքերում: Սերսեան պայքարում է Վեսթերոսի իշխանության համար, պայթեցնում է Մեծ սեպտան` հիվանդներով հանդերձ, կորցնում է որդուն` Թոմենին, որն ինքնասպանություն է գործում իր կնոջ` թագուհի Մարգերի մահվան պատճառով: Մի խոսքով՝ դեռ մեր իմացած սերիալն է, իսկ յոթերորդ եթերաշրջանում մեզ սպասում են բոլոր սիրելի հերոսները:

Մեր գնահատականը 20 միավոր` 10-ից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության