Կիբերսեքսը տարբեր վտանգներ է պարունակում. պատահել ինչ-որ խարդախի կամ հաքերի, որը կկոտրի քո համակարգիչը, հանդիպել ոչ թե կրքոտ մաչոյի, այլ ընկնել ուղիղ YouTube, հայտնի դարձնել անձնական ավելորդ մանրամասներ, որոնք թույլ կտան չարամիտներին կապվել քեզ հետ օֆլայն, եւ բազմաթիվ այլ «հրաշքներ»:
Ուշադրություն դարձրու. եթե այսօր իրական սեռական կապը դարձել է ավելի հասանելի, քան երբեւէ, ապա կիբերսեքսը դեռեւս ինչ-որ կերպ խաղում է արգելված պտուղի դեր: Այո, նա վտանգավոր է: Եւ թույլ մի տուր տնային պայմաններով, սիրելի աթոռով եւ փակ դռներով ինքդ քեզ խաբել: Այդպիսի անկեղծության խիզախելու համար պետք է լինել համարձակ եւ գերանկաշկանդ: Գուցե հենց այդ պատճառով էլ այն հրապուրում է մեզ դեպի իր ցանցը:

Եվս մեկ նրբություն. կիբերզուգընկերոջ հետ բացարձակապես կարեւոր չէ, թե դու որտեղ ես ստացել բարձրագույն կրթություն եւ ինչպիսին է ընտանիքդ: Եվ եթե դու արդեն որոշել ես, ուրեմն պետք է լիովին անտարբեր լինես, թե ինչ տպավորություն կգործես նրա վրա: Դուք հանդիպում եք այստեղ եւ հիմա՝ առանց անվան, ծննդյան թվի եւ ավելորդ զրույցների: Դուք պարզապես տղամարդ եք եւ կին:
Մի՞թե այդքանը քիչ է: Հավանաբար, այո: Որովհետեւ այդ հիանալի ուտեստը, ինչպիսին սեքսն է, վերածելով հարեւան տաղավարում վաճառվող հոթ-դոգի, դու կորցնում ես ինչ-որ կարեւոր բան՝ մարդկային շփումը: Այստեղ կարելի է ամեն ինչ. լինել կապանքներից ավելի ազատ, քան դու կարող ես քեզ թույլ տալ իրական կյանքում, շշնջալ ամենաթաքուն ցանկությունների մասին, որոնք չէիր վստահի իրական տղամարդուն, անել այն, ինչ երբեք չէիր համարձակվի օֆլայն:

Մի խոսքով, հոգեբանները լավ գիտեն, որն է սրա թակարդը, եւ ինչու են այդքան օգտատերեր «նստած» կիբերսեքսի վրա, ինչպես թմրանյութի, կախվածության մեջ ընկնելով դրանից: Ախր դա, որ այդքան հասանելի է եւ անկաշկանդ, ստեղծում է հարաբերության պատրանք: Վիրտուլալը նկարում է մերձեցման պատրանքային պատկերներ, խաղում է քո ինքնագնահատականի վրա՝ տալով ցանկալի լինելու զգացողություն, որսում է հեշտ լիցքաթափման ցանցով, որի համար, ճիշտն ասած, մոնիտոր էլ պետք չէ:
Եվ ահա ամենաթողության պատրանքը չի ազատում բարդույթներից, այլ հակառակը՝ ստիպում է էլ ավելի ներամփոփ դառնալ, չէ որ հարբածությանը հաջորդում է սթափությունը, երբ կարող ես ամաչել եւ նույնիսկ սարսափել, որ արել ես այդ բանը: Իսկ դա այնքան էլ օգտակար չէ մեր հոգեկան առողջության համար: Եթե հաշվի առնենք բոլոր վտանգները եւ ստորջրյա խութերը, վիրտուալ ինտիմը կարող է վերածվել քո սեքսուալության եւս մեկ սահմանի:

Ճանաչելով քեզ նոր տեսանկյունից, ուշադրություն դարձնելով քո ցանկություններին եւ վարքին, դու կարող ես քո զգայունության մեջ բացել թաքուն սենյակներ, որոնց մասին նախկինում տեղյակ էի չէիր: Բայց դրա համար գոյություն ունի մի կարեւոր սկզբունք. կիբերսեքսով զբաղվելու համար պետք է բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ եւ հոգեբանորեն հասուն լինել: Հակառակ դեպքում, մեծ վտանգի կդիմես հաճույքի կարճատեւ րոպեների համար:
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ