Ջուր
Սա այն դեպքում, եթե դու մոռացել ես, որ ջուր պետք է խմել ամեն օր անհրաժեշտ քանակով։ Սուրճ, թեյ, հյութ կամ ապուր. սրանք հաշվի մեջ չեն։ Ջրազրկումը, ոչ այն մեկը, որը կարող է սպառնալ ճանապարհորդին անապատում, բայց միեւնույնն է կարող է ազդել աշխատանքի եւ մարմնի օրգանների վրա։ Այստեղից էլ հոգնածությունը, ապատիան, ավելորդ հուզականությունը եւ անկայունությունը։
Վարսակ
Պարտադիր չէ շիլա, բայց թխվածքաբլիթի մեջ ավելացրած վարսակը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը։ Վարսակի փաթիլների մեջ առկա տրիպտոֆանը վերածվում է սերոտոնինի։ Իսկ այն, ինչպես հայտնի է, տրամադրության բարձրացման նախապայմաններից է։ Վարսակը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը եւ աղեստամոքսային համակարգի աշխատանքը, ինչպես նաեւ լավ է անդրադառնում ինքնազգացողության վրա։
Սաղմոն
Օմեգա 3 ճարպաթթուների աղբյուր է։ Գիտնականները կարծում են, որ այն կարող է ազատել վատ տրամադրությունից եւ նպաստել ապաքինմանը, ինչը պակաս կարեւոր չէ աշնանային մրսածության ժամանակ։ Սաղմոնը նաեւ ճարպը քայքայող Վիտամին Ա եւ Դ է պարունակում, ինչպես նաեւ Բ6 եւ Բ12,որոնք կարգավորում են հուզական վիճակը, թեթեւացնում սթրեսը։
Հնդկահավ
Հնդկահավի մեջ պարունակվում է այն նույն ամինաթթուն՝ տրիպտոֆանը, որը պարունակվում է վարսակում: Այն անհրաժեշտ է անքնությամբ եւ մելամաղձությամբ տառապող մարդկանց համար, եւ անկասկած երջանկության հորմոնի արտադրման շնորհիվ՝ այն մարդկանց համար, ովքեր կյանքի իմաստը կորցրել են եւ մոռացել իրենց ցանկությունների մասին:
Կակաո
Երեխաները շատ են սիրում կակաոյի բոված եւ աղացած հատիկները: Եվ նրանք մասամբ դրանից հրաշալի տրամադրություն ունեն: Կակաոն օգնում է սերոտոնինի եւ դոֆամինի՝ հաճույքի հորմոնի արտադրմանը: Կակաոն նաեւ բազմաթիվ բաղադրատարրեր ունի, որոնք նպաստում են տրամադրության բարձրացմանը:
Կանաչ բանջարեղեն
Սպանախը, բրոկոլին, կաղամբը եւ սալաթը, ինչպես նաեւ սամիթը, մաղադանոսը եւ կանաչ սոխը ֆոլաթթու են պարունակում, ինչը քո տրամադրությունը կբարձրացնի: Մի՛ մոռացիր կանաչեղենի ձմեռվա պաշար հավաքել, այն հատուկ փաթեթով հրաշալի պահպանվում է սառցախցում: Դրա հետ մեկտեղ, գիտնականների խոսքով՝ կանաչ գույնն ինքնին հակադեպրեսանտ է:
Ձու
Օգնում է պայքարել վատ տրամադրության դեմ եւ կյանքի իմաստի գտնելու որոնումներում։ Բավական չէ, որ դրանք հագեցնող են, իսկ խոլինի հաշվին դրան նաեւ օգնում են կենտրոնանալ եւ լավացնում են հիշողությունը, բացի այդ, դրանք նաեւ օգնում են նիհարել, իսկ միայն դրանից բոլոր աղջիկների տրամադրությունը լավանում է։
Չիլի պղպեղ
Այս համեմունքը էյֆորիայի զգացողություն է ապահովում եւ բարձրացնում է տրամադրությունը։ Դրա համն այնպես է սթափեցնում, որ ցանկացած մելանխոլիա կանցնի։ Չիլին օգնում է էնդորֆինների՝ հաճույքի հորմոնների արտադրությանը։
Աղբյուրը՝ Otvetinavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում