Բոլորդ միասին զարդարում եք տոնածառը, հավաքվում են երեխաները եւ ծնողները: Եվ այդ պահին ձեռքից ընկնում է տոնածառի խաղալիքը. դա շահույթ կբերի: Որքան շատ են փշուրները, այնքան մեծ է շահույթը, եւ եթե լրիվ ցրիվ է եկել, նշանակում է կլինեն մանր բազում եկամուտներ, խոշոր կտորները մեծ շահույթ կբերեն: Երբ թափելիս կլինեք փշուրները, մի մոռացեք երազանք պահել: Այն անպայման կկատարվի:
Նոր ավել
Ամենանորյա գիշերվա նախանշաններին կարելի է հավելել հետեւյալը. գնեք նոր ավել, կապեք կարմիր ժապավենով եւ դրեք անկյունում՝ պոչը դեպի ցած. գալիք տարում դուք կապրեք բարեկեցության մեջ: Ավելն ամեն դեպքում ձեզ պետք կգա, իսկ կարմիր ժապավենը կրակագույն աքլորի տարվա նշան է, որը ֆինանսական շահույթ կբերի: Կարելի է ձեռք բերել նաեւ դեկորատիվ բույսերից պատրաստված ավել, բայց հաշվի առեք, որ ժապավենը պետք է պարտադիր կարմիր լինի: Ավելի լավ է պարտքով գումար չտալ եւ անպայման փակել պարտքերը: Եթե հնարավորություն չկա փակելու բոլոր պարտքերը, պարզապես մեկ օրով ետ տվեք դրանք պարտատիրոջը՝ խնդրելով վերադարձնել, եւ հաջողությունը ձեզ անպայման կժպտա: Այնուամենայնիվ, նոր տարվա նախօրեին դրամը եւ պարտքերը գլխացավանք մի դարձրեք, վճարեք ամեն ինչի համար. այդպես ավելի լավ կլինի:
Կատուներ

Նոր տարին դիմավորելիս մի նախանշան էլ կա. դուրս եկեք փողոց, նայեք, թե շուրջը կան երեք եւ նույնիսկ ավելի կատուներ: Ափսոս, եթե հենց այդ գիշեր ձեր թաղի բոլոր կատուները որոշել են դուրս գալ զբոսանքի: Դա ձեզ համար կանխատեսում է անախորժություններ, դուք ամբողջ տարին կտուժեք ձեր սուր լեզվի պատճառով: Այդ դեպքում գուցե պետք չէ՞ դուրս գալ կատու փնտրելու: Թող նրանք հանգիստ նստեն տանը՝ ջերմության մեջ, համեղ ուտելիքներով շրջապատված:
Գրպանում անպայման դրեք խոշոր թղթադրամ եւ աշխատեք տարվա ընթացքում չմանրել այն: Դա այն չմանրվող թղթադրամն է, որը բերում է հաջողություն եւ ֆինանսական բարեկեցություն: Փորձեք այն ողջ ընթացքում պահել ձեզ մոտ. լավ նախանշանները միշտ կատարվում են:
Մետաղադրամ

Նոր 2017 թվականը դիմավորելիս հաջողություն բերող եւս մի գործողություն կա. նախապես պատրաստեք մի մետաղադրամ, ցանկալի է դեղին գույնի, եւ երբ խփեն սլաքները, ամուր սեղմեք բռան մեջ: Տարին կլինի դրամով առատ եւ շահութաբեր: Այդ հնարքի եւս մի նյուանս. որքան փոքր լինի ձեր ձեռքում պահած մետաղադրամը, այնքան խոշոր կլինի գալիք տարվա եկամուտը: Դուք ուզու՞մ եք, որպեսզի ձեր ընտրյալը ողջ տարին ձեզ հետ լինի, երազու՞մ եք նրան ձեր կողքին պահել: Եթե ձեր ընտրյալի նկարը դնեք գրպանը՝ սրտին մոտ, այդպես ձեր կողմը կգրավեք նրա ուշադրությունը:
Տոնական սեղանի կերակուրը

2017 թվականի ամանորյա նախանշաններին պարտադիր պետք է ավելացնել նաեւ սա. չի կարելի թափել տոնական սեղանի կերակուրը: Դուք այդպես տնից դուրս կանեք երջանկությունը: Միեւնույն է, ուտելիքը շատ է, բոլոր սառնարանները լիուլի լցված են, պարզապես ամեն բան ավելի խիտ դասավորեք, ամանորյա տոները երկար են տեւում, կհասցնեք ամբողջն ուտել, եւ տանեցիներն էլ կօգնեն ձեզ:
Ուզու՞մ եք գալիք տարին անցկացնել ուրախության մեջ, ուրեմն իսկական տոն սարքեք: Թող հնչի երաժշտություն, թող տունը զարդարված լինի ներսից ու դրսից, թող սեղանին լինի ուտելիքի առատություն՝ առնվազն տասներկու տարբեր ուտեստներ: Ասում են՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես: Թող ձեր տանը մշտապես իշխի ուրախությունը, թող այն լինի լի գավաթով:
Ծիծաղելի կանխատեսում. եթե դուք փռշտաք դեկտեմբերի 31-ին, ապա ձեզ համար տարին կլինի երջանիկ եւ հաջողակ կլինեք ամեն հարցում:
Աղբյուրը՝ 2017god.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին19:55, 14 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի դեմքի արտահայտությունը մի կում Guinness խմելուց հետո վիրուսային է դարձել19:20, 14 հոկտեմբերի
«Զզվելի է». Միլիարդատեր Մայքլ Դելը պաշտպանել է իր կնոջը, որին ծաղրում էին արտաքինի համար18:33, 14 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն Երևանում է. ի՞նչն է օպերային լեգենդին բերել Հայաստան16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին14:36, 14 հոկտեմբերի
ԱԲ–ն հասցրել է աբսուրդի. հետազոտողները սկսել են ծխել, որ ապացուցեն արհեստական բանականության նկատմամբ իրենց հավատը14:17, 14 հոկտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն չի կարող թոշակի անցնել դստեր հարսանիքի պատճառով. «Ես պետք է վճարեմ նրա համար»13:23, 14 հոկտեմբերի
Գրեթե մերկ Քայլի Ջենները նարնջագույն ցանցով. աստղի նոր ֆոտոսեսիան ապշեցրել է երկրպագուներին12:40, 14 հոկտեմբերի
Արյուն շուրթերին և սև ժանյակ. Քորթնի Քարդաշյանը վամպիրային շոու է ցուցադրել իր խորթ որդու ծննդյան երեկույթին12:15, 14 հոկտեմբերի
«Հիշում եմ, թե ինչպես եմ ծնվել». Փոլ Մաքքարթնին պատմել է իր ամենավաղ հիշողության մասին