Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Գարեջրի Օրերը կզովացնեն Զաքյան փողոցը

13:31, 21 հուլիսի

Հուլիսի  22-ին և 23-ին՝ ժամը 14։00-ից մինչև 22։30-ը, Երեւանի Զաքյան փողոցում տեղի կունենա տարվա մենափրփրուն իրադարձությունը՝ «Գարեջրի Օրերը», որի կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» փառատոնի հիմնադիր «ԷվենտՏուրա» ընկերությունը: Շտապեք ձեռք բերել մասնակցության փաթեթ:

Փառատոնի օրերին հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու պատրաստման տեխնոլոգիաները:

Ներկայացված գարեջրի տեսականին համտեսելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, որը հասանելի է ընկերության պաշտոնական էջում, ինչպես նաեւ՝ toms.am, tkt.am, ticketOn.am և Իդրամ հարթակներում:

Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու մասնակցող գարեջրագործ ընկերության արտադրանքի պատմությանը, ալկոհոլի ու սննդի ճիշտ համադրության, ըմպելիքի համային առանձնահատկությունների և այլ մանրամասների։ Իսկ երաժշտական հովանավոր Hard Rock Cafe –ն ու հրավիրված բենդերը կապահովեն մասնակիցների բարձր տրամադրությունը:

Փառատոնը կամբողջացնեն ու իսկական տոնի կվերածեն ժամանցային խաղերն ու խաղարկվելիք շուրջ 1000 նվերները:

Ուշադրություն

«Գարեջրի Օրեր» փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, իսկ 2021 թվականի փառատոնի բաժակի առկայության դեպքում՝ միայն տոմսակները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել