Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնապես մեկնարկել է աշխարհի ամենամեծ դիմակահանդեսը։ Քաղաքապետ Էդուարդո Պաեսը խորհրդանշական կերպով քաղաքի բանալին է հանձնել «Մոմո արքա»-յին՝ ուրախ «միապետին», որը «կառավարելու է» Ռիոն քառօրյա դիմակահանդեսի ընթացքում։

Պաշտոնական տոնակատարություններն իրենց գագաթնակետին կհասնեն կիրակի եւ երկուշաբթի երեկոյան թմբուկների ու սամբայի հնչյունների ներքո: Պաշտոնական անձինք ակնկալում են, որ ամեն երեկո ավելի քան 70,000 մարդ կհավաքվի «Սամբադրոմում»: Միլիոնավոր մարդիկ ուղիղ եթերում դիտելու են այն։ Իսկ փողոցային հարյուրավոր տոնախմբություններին սպասվում է, որ կմասնակցեն ավելի քան հինգ միլիոն մարդ:

Ծագումով Ռիոյի աղքատ ֆավելաներում՝ սամբայի դպրոցները հավաքում են հազարավոր պարողների, երգիչների, թմբկահարների եւ ավտոշարասյունների՝ պատմելու ընտրված թեմայով պատմություն՝ պայքարելով ժյուրիին տպավորելու համար:

Շատ դպրոցներ վերադառնում են իրենց արմատներին՝ ընտրելով թեմաներ՝ կապված սամբայի ժանրի հիմնադիրների, աֆրո-բրազիլական մշակույթի, որից այն ծագել է, եւ Բրազիլիայի հյուսիս-արեւելքում՝ աղքատ շրջան, որտեղ գերակշռում են սեւամորթներն ու խառը ռասաները:

Քաղաքի հաշվարկներով՝ դիմակահանդեսը տեղական տնտեսությանը կբերի 4,5 միլիարդ ռեալ (880 միլիոն դոլար): Ակնկալվում է, որ հյուրանոցների զբաղվածությունը կգերազանցի 95 տոկոսը:

Քաղաքը տեղադրել է 34000 շարժական զուգարան հասարակական վայրերում եւ տեղակայել սանմաքրման աշխատողների մի փոքր բանակ, որոնք սովորաբար մաքրում են մոտ 1000 տոննա աղբը:
«Բլոկաո»
Հարյուրավոր շներ հաչում եւ թափահարում էին իրենց պոչերը սամբայի երաժշտության ներքո՝ քայլելով ընտանի կենդանիների սիրահարների առջեւ՝ շների հագուստի մրցույթում:

«Blocao»-ն՝ «blocko»-ի խառնուրդ է, որը վերաբերում է փողոցային դիմակահանդեսային երեկույթներին, եւ «sao»-ի կամ պորտուգալերենով շուն, Ռիոյի Բարրա-դա-Տիժուկայում հավաքել է մոտ 300 մարդ: Շների զգեստները տատանվում էին փերիներից եւ սուպերհերոսներից մինչեւ ծաղրածուներ ու մուլտհերոսներ:

Բլոկաոն այն սակավաթիվ իրադարձություններից մեկն է, որն անցած տարի ձեռնոց նետեց քաղաքի փողոցային երեկույթների արգելքին՝ COVID-19 համաճարակի պատճառով: Սա տեղի է ունենում մոտ 20 տարի։
Բլոկաոի կազմակերպիչ Մարկո Անտոնիո Վիեյրան ասել է, որ մտադրություն չունի ընտանի կենդանիներին մարդկայնացնել վերը նշված շքերթով ու մրցույթով, որն ընտրում է լավագույն հնգյակը: «Երեսուն տարի առաջ նրանք ապրում էին մեր բակում, հիմա ապրում են մեր անկողնում։ Նրանք ուրախ են, որ տիրոջ հետ են։ Երբ շունը տեսնում է իր տիրոջը երջանկանում է»,- ասել է Վիեյրան։
Լուսանկարները՝ Reuters, AFP, AP
Տեսանյութը՝ Mr Movie Store YouTube-յան ալիք
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 23 նոյեմբերի
Տոնածառի խաղալիքի համար՝ 69, մեղրի համար՝ 17 ֆունտ․ Մեծ Բրիտանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառը սկանդալի կենտրոնում է հայտնվել22:30, 23 նոյեմբերի
GTA 6-ը կարող է կործանել հարաբերությունները․ տղամարդիկ պատրաստվում են 10 օր անընդմեջ խաղալ, կանայք՝ զայրացած են21:15, 23 նոյեմբերի
«Ես հաստատ սողուն չեմ»․ ամերիկացի քաղաքական գործիչը պատասխանել է տարօրինակ ժեստի պատճառով տարածված խելահեղ դավադրության տեսություններին20:21, 23 նոյեմբերի
Ջեյմս Բոնդի դաստակն առանց ժամացույցի է․ Omega-ի և Jaeger-LeCoultre-ի պայքարը նոր գործակալ 007-ի համար թեժանում է19:18, 23 նոյեմբերի
Նապոլեոնի հիմնադրած ամրոցում հասունացած պանիրը ճանաչվել է աշխարհում լավագույնը․ այն երկու տարի պահվել է նախկին ռազմական ամրոցի նկուղներում18:30, 23 նոյեմբերի
Մի անուն, և ընկերական երեկոն այլևս նույնը չէ․ «Անունը»՝ Մալյանի թատրոնի բեմում16:16, 23 նոյեմբերի
Տղամարդիկ վճարում են GTA 6-ի հերոսուհու AI կրկնօրինակների հետ վիրտուալ ժամադրությունների համար․ ստեղծողները ամսական վաստակում են մինչև 40 հազար դոլար15:45, 23 նոյեմբերի
Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ ֆիլմը կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից (ֆոտո)15:25, 23 նոյեմբերի
«Վիկինգը»՝ գաղտնի անցյալով․ Շվեդիայի քաղաքապետարանի ղեկավարը նախկինում նկարահանվել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում14:38, 23 նոյեմբերի
Սկեսուրը վերադառնո՞ւմ է․ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյն Ֆոնդան քննարկում են հանրահայտ կատակերգության շարունակության նկարահանման հնարավորությունը14:24, 23 նոյեմբերի
Բրյուս Ուիլիսի դուստրը քննադատություններից հետո հեռացրել է հոր հետ հուզիչ լուսանկարը13:32, 23 նոյեմբերի
Վեց տարի տևած սիրո պատմությունն ավարտվեց․ Սոֆի Լորենի որդին բաժանվել է վրացի գեղեցկուհի Մարիամ Շարմանաշվիլիից