«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Նոր տարվա՝ 2017 թվականի նախանշանները

22:02, 28 դեկտեմբերի

Բոլորդ միասին զարդարում եք տոնածառը, հավաքվում են երեխաները եւ ծնողները: Եվ այդ պահին ձեռքից ընկնում է տոնածառի խաղալիքը. դա շահույթ կբերի: Որքան շատ են փշուրները, այնքան մեծ է շահույթը, եւ եթե լրիվ ցրիվ է եկել, նշանակում է կլինեն մանր բազում եկամուտներ, խոշոր կտորները մեծ շահույթ կբերեն: Երբ թափելիս կլինեք փշուրները, մի մոռացեք երազանք պահել: Այն անպայման կկատարվի:

Նոր ավել

Ամենանորյա գիշերվա նախանշաններին կարելի է հավելել հետեւյալը. գնեք նոր ավել, կապեք կարմիր ժապավենով եւ դրեք անկյունում՝ պոչը դեպի ցած. գալիք տարում դուք կապրեք բարեկեցության մեջ: Ավելն ամեն դեպքում ձեզ պետք կգա, իսկ կարմիր ժապավենը կրակագույն աքլորի տարվա նշան է, որը ֆինանսական շահույթ կբերի: Կարելի է ձեռք բերել նաեւ դեկորատիվ բույսերից պատրաստված ավել, բայց հաշվի առեք, որ ժապավենը պետք է պարտադիր կարմիր լինի: Ավելի լավ է պարտքով գումար չտալ եւ անպայման փակել պարտքերը: Եթե հնարավորություն չկա փակելու բոլոր պարտքերը, պարզապես մեկ օրով ետ տվեք դրանք պարտատիրոջը՝ խնդրելով վերադարձնել, եւ հաջողությունը ձեզ անպայման կժպտա: Այնուամենայնիվ, նոր տարվա նախօրեին դրամը եւ պարտքերը գլխացավանք մի դարձրեք, վճարեք ամեն ինչի համար. այդպես ավելի լավ կլինի:

Կատուներ

Նոր տարին դիմավորելիս մի նախանշան էլ կա. դուրս եկեք փողոց, նայեք, թե շուրջը կան երեք եւ նույնիսկ ավելի կատուներ: Ափսոս, եթե հենց այդ գիշեր ձեր թաղի բոլոր կատուները որոշել են դուրս գալ զբոսանքի: Դա ձեզ համար կանխատեսում է անախորժություններ, դուք ամբողջ տարին կտուժեք ձեր սուր լեզվի պատճառով: Այդ դեպքում գուցե պետք չէ՞ դուրս գալ կատու փնտրելու: Թող նրանք հանգիստ նստեն տանը՝ ջերմության մեջ, համեղ ուտելիքներով շրջապատված:

Գրպանում անպայման դրեք խոշոր թղթադրամ եւ աշխատեք տարվա ընթացքում չմանրել այն: Դա այն չմանրվող թղթադրամն է, որը բերում է հաջողություն եւ ֆինանսական բարեկեցություն: Փորձեք այն ողջ ընթացքում պահել ձեզ մոտ. լավ նախանշանները միշտ կատարվում են:

Մետաղադրամ

Նոր 2017 թվականը դիմավորելիս հաջողություն բերող եւս մի գործողություն կա. նախապես պատրաստեք մի մետաղադրամ, ցանկալի է դեղին գույնի, եւ երբ խփեն սլաքները, ամուր սեղմեք բռան մեջ: Տարին կլինի դրամով առատ եւ շահութաբեր: Այդ հնարքի եւս մի նյուանս. որքան փոքր լինի ձեր ձեռքում պահած մետաղադրամը, այնքան խոշոր կլինի գալիք տարվա եկամուտը: Դուք ուզու՞մ եք, որպեսզի ձեր ընտրյալը ողջ տարին ձեզ հետ լինի, երազու՞մ եք նրան ձեր կողքին պահել: Եթե ձեր ընտրյալի նկարը դնեք գրպանը՝ սրտին մոտ, այդպես ձեր կողմը կգրավեք նրա  ուշադրությունը:

Տոնական սեղանի կերակուրը

2017 թվականի ամանորյա նախանշաններին պարտադիր պետք է ավելացնել նաեւ սա. չի կարելի թափել տոնական սեղանի կերակուրը: Դուք այդպես տնից դուրս կանեք երջանկությունը: Միեւնույն է, ուտելիքը շատ է, բոլոր սառնարանները լիուլի լցված են, պարզապես ամեն բան ավելի խիտ դասավորեք, ամանորյա տոները երկար են տեւում, կհասցնեք ամբողջն ուտել, եւ տանեցիներն էլ կօգնեն ձեզ:

Ուզու՞մ եք գալիք տարին անցկացնել ուրախության մեջ, ուրեմն իսկական տոն սարքեք: Թող հնչի երաժշտություն, թող տունը զարդարված լինի ներսից ու դրսից, թող սեղանին լինի ուտելիքի առատություն՝ առնվազն  տասներկու տարբեր ուտեստներ: Ասում են՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես: Թող ձեր տանը մշտապես իշխի ուրախությունը, թող այն լինի լի գավաթով:

Ծիծաղելի կանխատեսում. եթե դուք փռշտաք դեկտեմբերի 31-ին, ապա ձեզ համար տարին կլինի երջանիկ եւ հաջողակ կլինեք ամեն հարցում:

 

Աղբյուրը՝ 2017god.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search