46-ամյա Մըրայա Քերին, ինչպես հայտնի է, բաժանվել է միլիարդատեր Ջեյմս Փեքերից: Նախապես հաղորդվում էր, որ մեկ ամիս առաջ Հունաստանում զույգի վիճաբանության պատճառը Ջեյմսի խանդն էր, որը Քերիին կասկածում էր դավաճանության մեջ. երգչուհին, իբր, սիրավեպ ունի իր խմբի պարողներից մեկի հետ: Բայց հետո պարզվեց, որ Քերին, որին արդեն տեսել են 33-ամյա պարող Բրայան Թանակայի ընկերակցությամբ, 50 մլն դոլար է պահանջում միլիարդատիրոջից:
Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Քերին շատ ավելին է պահանջում: Համացանցում հայտնված Փեքերի եւ Քերիի թիմերի նամակագրությունից պարզ է դառնում, որ երգչուհին հագուստ, օդանավ եւ գումար է պահանջել ամուսնության դիմաց. համատեղ կյանքի մեկ տարին Փեքերին 6 մլն դոլար կարժենար:

Ըստ Page Six-ի՝ երգչուհու ներկայացուցիչները տարբեր աղբյուրների միջոցով հայտարարել են, որ Մըրայան վիրավորված է տարածված լուրերից:
«Մըրայան վիրավորված է: Նա կարծում էր, որ ամուսնանում է իր երազանքի տղամարդու հետ, իսկ նրան ներկայացնում են որպես իրեն վաճառող բիզնեսվումեն»,- հայտարարել է երգչուհու շրջապատի աղբյուրը:

Իհարկե՝ սրան նույնպես Փեքերի թիմը պատասխան հարված է հասցրել:
Հիմա Փեքերի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավելի վաղ Քերիին տարեկան մեկ միլիոն են առաջարկել, ինչին երգչուհու թիմը պատասխանել է, որ Մըրայան դա 45 րոպեում է վաստակում, երբ ելույթ է ունենում մասնավոր երեկույթներին:
«Այդ գինը նվաստացուցիչ է»,- պատասխանել է Քերիի թիմը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:40, 10 սեպտեմբերի
Սիդնի Սուինին մերկ լուսանկարվել է՝ ծածկելով իր ինտիմ մասերը ֆուտբոլի գնդակներով. երկրպագուները խելագարվել են12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին10:49, 10 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը չեղարկել է Իսրայելում իր ելույթը՝ հորինված մեջբերումների շուրջ վեճերի պատճառով10:28, 10 սեպտեմբերի
Նիկոլ Քիդմանի կուրծքը կրկին վեճի առարկա է դարձել. 59-ամյա դերասանուհին կասկածվում է պլաստիկ վիրահատություն կատարելու մեջ09:00, 10 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել