Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

8 կենցաղային պատճառներ, որոնք վնասում են քո առողջությանը

23:11, 12 դեկտեմբերի

Մաստակի նկատմամբ մեծ սերը

Ի՞նչ է լինում, երբ անընդհատ մաստակ եք ծամում։ Վատագույն դեպքում դեմքն է ծամածռվում։ Եթե դու անընդհատ բերանի մի կողմով ես ծամում, կարող է զարգանալ քունք–ստորին ծնոտի հոդի համախտանիշ։ Իսկ դրանից ցավում են ատամները, ականջներն ու գլուխը։ Դրա ֆոնին գաստրիտն ուղղակի հաճելի զբաղմունք է թվում։ Թեպետ դա այս սովորության առավել հավանական հետեւանք է։

Չլվացած գրասենյակային բաժակը

Ի՞նչ կլինի, եթե չլվանաք աշխատավայրի ձեր բաժակը։ Նստվածքի սեւ  հետքը բաժակի հենց այն մասում, որտեղից դու սովոր ես կում անել, վկայում է այն մասին, որ այն լվանալու ժամանակն է։ Ոմանք դա հիշում են օրվա վերջում, մյուսներն էլ՝ ամսվա։

Այդ սովորությունը կարող է վնասել առողջությանը։ Գրասենյակային բաժակների 90 տոկոսի վրա մանրէներ են լինում։ Ողջույն հերպես, սրտխառնոց, ստամոքսի խանգարում եւ լուծ։

Միայն թե բաժակդ մի՛ լվացիր խոհանոցում նամշող սպունգով, օգտագործի՛ր սովորական թղթե սրբիչ։

Կրծել մատիտը

Ինչու՞ հասարակության մեջ ընդունված չէ կրծել գրիչը կամ մատիտը։ Հնարավոր է, որ պատճառն այն է, որ շագանակագույն հետքերն ատամների վրա կամ ատամները կորցրած մարդիկ այնքան էլ գրավիչ չեն, քան գեղեցիկ ժպիտ ունեցողները։ Դա կարող է հանգեցնել ատամների գերզգայունության։

Եթե այդ գրիչը քեզնից բացի ոչ ոք չի օգտագործում, ապա դու ավելի քիչ մանրէներ ես ուտում, սակայն մեծ է լնդերը վնասելու ռիսկը։ Եթե վնասված լնդի մեջ ինֆեկցիա անցնի, դու կարող ես մինչեւ անգամ կորցնել ատամներդ։

Կենդանիների հետ շփվելուց հետո ձեռքերը չլվանալը

Ի՞նչ ռիսկերով է հղի կենդանիների հետ շփվելը։ Նրանով, որ փիսիկից բացի, դու կարող ես ունենալ նաեւ ճիճուներ կամ տոքսոպլազմոզ։ Սովորական մարդու մոտ դրանք կարող են հասարակ մրսածությամբ ավարտվել, իսկ ահա հղիների դեպքում տոքսոպլազմոզից պետք է, մեղմ ասած, խուսափել. մակաբույծները խանգարում են պտղի զարգացմանը։ Առավել եւս, եթե խոսքը կատվի մասին է, որը երբեք չի լքել բնակարանը։ Ժամանակի հետ դու ընտելանում ես նրա մանրէներին, իսկ եթե կենդանին լինում է փողոցում, ապա պետք է կշռել բոլոր թեր եւ դեմ կողմերը։

Ճտճտացնել հոդերը

Ինչու՞ չի կարելի ճտճտացնել  վիզը եւ մատները։ Դա կարող է լուրջ վնասվածքների պատճառ դառնալ։ Մի օր շրջապատի մարդիկ չեն դիմանա եւ մի բանով կհասցնեն ձեր գլխին։ Անգամ եթե ձեր շրջապատում միայն հանգիստ նյարդերով մարդիկ են, ապա դու ինքդ դրանով քեզ վնասում ես։

Ամեն մի հոդ ունի կապերով ու մկաններոց հոդային հանգույց։ Երբ դու կանոնավոր կերպով ճտճտացնում ես դրանք, միկրոպատռվածքներ են առաջանում։ Այդ ժամանակ հոդի հեղուկը լցվում է շրջակա հյուսվածքների մեջ, եւ հոդերը չորանում են։ Երիտասարդ տարիքում օրգանիզմն արագ վերականգնվում է, բայց տարիքի հետ դա կարող է արտրոզի պատճառ դառնալ։ Եթե պարանոցի շրջանում անհարմարավետության զգացում եք ունենում, ավելի լավ է դիմել թերապեւտի կամ մարզել մկանները, որոնք կամրացնեն ողնաշարը։

Զուգարանից դուրս գալով՝ չես լվացում ձեռքերդ

Սարսափելի է հավատալ, սակայն տղամարդկանց 62 տոկոսն ու կանանց 40 տոկոսը զուգարանից դուրս գալուց հետո չեն լվացում ձեռքերը։ Նրանց կարծես թե չի մտահոգում ստամոքսի խանգարում, հեպատիտ Ա եւ գրիպ ստանալու ռիսկը։

Վտանգավոր սուտը

Ինչու՞ է ստելը վատ բան։ Մանուկ ժամանակ մեզ սովորեցնում էին, որ դա վատ է, բայց անհասկանալի լեզվով էին բացատրում, թե ինչու։ Իսկ ահա Նոտր Դամի համալսարանի վերջին հետազոտությունը պարզել է, որ սուտը գլխացավ, մեջքի ցավ, գրիպ եւ լուծ առաջացնել։

Ֆիզիոլոգիական տեսակետից սուտը սթրես է, որին դու գնում ես գիտակցաբար՝ քո շահը հետապնդելով։ Երկարատեւ սթրեսը կարող է քնի խանգարման եւ ախորժակի փակվելու պատճառ դառնալ։ Որոշ դեպքերում դա կարող է սրտանոթային հիվանդություններ, շնչառական համակարգի կամ աղեստամոքսային տրակտի խանգարման պատճառ դառնալ։ Ուստի քրոնիկ սուտը վնասակար է առողջության համար։

Մարդը նման սթրեսին կարող է դիմանալ սահմանափակ ժամանակահատվածում։ Դրան դիմանալու համար կորտիզոլի մեծ քանակ է պետք, իսկ դրա ռեսուրսը մակերիկամներն են, որոնք արտադրում են այդ հորմոնը, որն էլ, իհարկե, անսահմանափակ չէ։ Դրա պակասից առաջանում է ալերգիա, բորբոքային պրոցեսներ, ինֆեկցիոն հիվանդություններ։ Կորտիզոլն օրգանիզմին պետք է օգտակար բիոքիմիական ռեակցիաների համար։ Այն ստի վրա ծախսելը սխալ է։

Հանգստյան օրերին քնել մինչեւ կեսօր

Ինչու՞ չի  կարելի մինչեւ կեսօր քնել հանգստյան օրերին։ Ցավոք, եթե չես ուզում ինքնազգացողության խնդիր ունենալ, պետք է վերանայել շաբաթ–կիրակի քունն առնելու սովորությունը։ Փիթսբուրգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 477 կամավորների քունն ու առողջական վիճակը եւ եկել այն եզրակացության, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով շաբաթվա կիսատ քունն առնում են հանգստյան օրերին, հաճախ են քաշի, խոլեստերինի եւ ինսուլինի նկատմամբ կայունություն են ստանում։ Ակնհայտ է, որ պատճառը ցիրկադային ռիմթի հետ կապված նյութափոխանակության խանգարումն է։ Գիտնականները դեռ աշխատում են կոնկրետ բացատրություն տալու ուղղությամբ, իսկ մենք կփորձեքն նորմալ քնել աշխատանքային օրերին, իսկ հանգստյան օրերին հետեւենք ուղղակի մեղմ ռեժիմին։

Աղբյուրը՝  Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել