Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Հայ հայտնիներ, ովքեր ամուսնացան 2016-ին (Մաս 1)

19:01, 1 հունվարի

2016-ը, միանշանակ, ամուսնալուծությունների տարի էր համաշխարհային շոու բիզնեսի ներկայացուցիչների համար։ Իսկ հայ հայտնիների հանդեպ Հրե Կապիկը բարի էր տրամադրված։ Այս տարի հայ արտիստներից շատերը լքեցին ցանկալի հարսնացուների կամ փեսացուների շարքը՝ ընտանիք կազմելով իրենց ընտրյալների եւ սիրեցյալների հետ։ Ամուսնացան մեկ տասնյակից ավելի հայտնիներ, որոնց հարսանեկան արարողություններից ամեն մեկը յուրահատուկ էր եւ տարբերվող։ Իհարկե, NEWS.am STYLE-ը անդրադարձել է գրեթե բոլորին, բայց այժմ առաջարկում ենք վերհիշել 2016-ի հարսնացուներին եւ փեսացուներին, որոնք տարվա ընթացքում մի կարճ ժամանակահատված եղել են հայ ընթերցողի ուշադրության կենտրոնում։

Մոսո Կարապետյան եւ Քրիստինե Հովհաննիսյան

«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասան Մոսո Կարապետյանն իր ընտրայլին գտավ ԱՄՆ-ում։ Ամերիկաբնակ հայուհի Քրիստինան յոգայի մարզիչ է, որը ապրիլի 30-ին Մոսոյի հետ ամուսնանալուց հետո տեղափոխվեց Երեւան։

Նորապսակները Սուրբ Սարգիս եկեղեցու խորանի առաջ հավերժ սիրո խոստում տալուց եւ հարսանյաց հանդեսը տոնելուց հետո մեկնել են Դուբայ, որտեղ էլ անցկացրել են իրենց մեղրամիսը։

Գնել Ուլիխանյան եւ Աննա Դալլաքյան

Ընկերոջն ամուսնացնելուց հետո Գնել Ուլիխանյանը որոշեց հետ չմնալ, եւ ինքը նույնպես ամուսնության առաջարկ արեց իր ընտրյալին՝ Աննային:

Հուլիսի 31-ին Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված զույգը հարսանեկան համեստ խնջույք էր կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում, որտեղից Գնելն ու Աննան մեկնել են Բարսելոն՝ վայելելու իրենց մեղրամիսը։

Սուսաննա Պետրոսյան եւ Գեորգ Գասպարյան

Օգոստոսի 6-ին հեռուստատեսային բազմաթիվ նախագծերից հայտնի երգչուհի Սուսաննան հավերժ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում տվեց իր ընտրյալին՝ Գեորգ Գասպարյանին։ Երգչուհու եւ նրա` մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուի պսակադրությունը կատարվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

Սակայն ամուսնությունից հետո Սուսաննան եւ Գեորգը տեղափոխվեցին Չինաստան եւ այժմ զույգն այնտեղ է ապրում։

Մովսես Երեմյան եւ Աննա Սիմոնյան

Մովսես Երեմյանի եւ Աննա Սիմոնյանի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, սակայն զույգի ամուսնության մասին ավելի լայն զանգվածները տեղեկացան մոտ երկու շաբաթ անց։ Զույգը, որն իրենց հարաբերությունները օրինականացրել էին դեռեւս փետրվարին, շքեղ հարսանիք էր կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում։ Հատուկ նորահարսի համար փեսան ձայնագրել էր երգ, որը հնչել է հարսանյաց հանդեսի ժամանակ։

Անահիտ Շահբազյան եւ Կարեն Զադիրյան

Երգչուհի Անահիտ Շահբազյանի համար 2016-ը նույնպես խորհրդանշական էր, քանզի հենց այս տարի նա ամուսնացավ իր ընտրյալի՝ դուդուկահար Կարեն Զադիրյանի հետ։

Սաղմոսավանքում պսակադրված զույգի հարսանեկան արարողությանը ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Մկրտիչ Արզումանյանը, Շուշան Պետրոսյանը, Սոնա Շագելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սուրեն Առուստամյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ ուրիշներ։

Բնականաբար, հյուրերից շատերը նորապսակներին շնորհավորել են իրենց երգերով։

Ժոռ  Մելոյան եւ Լուսինե Ղազարյան

Հունիսի 23-ին հայկական շոու բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիների ամենադիտարժան տեսահոլովակների եւ գովազդների ռեժիսոր Ժոռ Մելոյանը ամուսնացավ իր գեղեցկուհու՝ Լուսինե Ղազարյանի հետ։

Ինչպես Ժոռի աշխատանքները, այնպես էլ նրա հարսանիքը յուրօրինակ էր եւ տարբերվող։ Ժոռն իր հարսանիքին ներկայացել է ոչ միայն շքեղ մեքենայով, այլեւ մոտոցիկլով։ 

Գոհար Գասպարյան եւ Նարեկ Վան Աշուղաթոյան

Հաղորդավարուհի, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի եւ ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ հունիսի 19-ին։

Գեղեցկուհի հարսնացուի, որի զգեստի հեղինակը Ֆաինա Հարությունյանն էր, հյուրերի թվում էին Արմինկան, Ավետ Բարսեղյանը, Արեւիկ Ուդումյանը, Վարդուհի Ալեքսանյանը եւ ուրիշներ։

Նշենք, որ ընդամենը երեք օր անց համացանցում լուրեր պտտվեցին, իբրեւ թե Վանը ավտովթարի է ենթարկվել։ Բայց Գոհարը շատ արագ հերքեց տարածված ապատեղեկատվությունը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել