2016-ը, միանշանակ, ամուսնալուծությունների տարի էր համաշխարհային շոու բիզնեսի ներկայացուցիչների համար։ Իսկ հայ հայտնիների հանդեպ Հրե Կապիկը բարի էր տրամադրված։ Այս տարի հայ արտիստներից շատերը լքեցին ցանկալի հարսնացուների կամ փեսացուների շարքը՝ ընտանիք կազմելով իրենց ընտրյալների եւ սիրեցյալների հետ։ Ամուսնացան մեկ տասնյակից ավելի հայտնիներ, որոնց հարսանեկան արարողություններից ամեն մեկը յուրահատուկ էր եւ տարբերվող։ Իհարկե, NEWS.am STYLE-ը անդրադարձել է գրեթե բոլորին, բայց այժմ առաջարկում ենք վերհիշել 2016-ի հարսնացուներին եւ փեսացուներին, որոնք տարվա ընթացքում մի կարճ ժամանակահատված եղել են հայ ընթերցողի ուշադրության կենտրոնում։
Մոսո Կարապետյան եւ Քրիստինե Հովհաննիսյան

«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասան Մոսո Կարապետյանն իր ընտրայլին գտավ ԱՄՆ-ում։ Ամերիկաբնակ հայուհի Քրիստինան յոգայի մարզիչ է, որը ապրիլի 30-ին Մոսոյի հետ ամուսնանալուց հետո տեղափոխվեց Երեւան։

Նորապսակները Սուրբ Սարգիս եկեղեցու խորանի առաջ հավերժ սիրո խոստում տալուց եւ հարսանյաց հանդեսը տոնելուց հետո մեկնել են Դուբայ, որտեղ էլ անցկացրել են իրենց մեղրամիսը։

Գնել Ուլիխանյան եւ Աննա Դալլաքյան
Ընկերոջն ամուսնացնելուց հետո Գնել Ուլիխանյանը որոշեց հետ չմնալ, եւ ինքը նույնպես ամուսնության առաջարկ արեց իր ընտրյալին՝ Աննային:

Հուլիսի 31-ին Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված զույգը հարսանեկան համեստ խնջույք էր կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում, որտեղից Գնելն ու Աննան մեկնել են Բարսելոն՝ վայելելու իրենց մեղրամիսը։

Սուսաննա Պետրոսյան եւ Գեորգ Գասպարյան

Օգոստոսի 6-ին հեռուստատեսային բազմաթիվ նախագծերից հայտնի երգչուհի Սուսաննան հավերժ սիրելու եւ հնազանդ լինելու խոստում տվեց իր ընտրյալին՝ Գեորգ Գասպարյանին։ Երգչուհու եւ նրա` մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ փեսացուի պսակադրությունը կատարվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։

Սակայն ամուսնությունից հետո Սուսաննան եւ Գեորգը տեղափոխվեցին Չինաստան եւ այժմ զույգն այնտեղ է ապրում։
Մովսես Երեմյան եւ Աննա Սիմոնյան

Մովսես Երեմյանի եւ Աննա Սիմոնյանի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, սակայն զույգի ամուսնության մասին ավելի լայն զանգվածները տեղեկացան մոտ երկու շաբաթ անց։ Զույգը, որն իրենց հարաբերությունները օրինականացրել էին դեռեւս փետրվարին, շքեղ հարսանիք էր կազմակերպել երեւանյան ռեստորաններից մեկում։ Հատուկ նորահարսի համար փեսան ձայնագրել էր երգ, որը հնչել է հարսանյաց հանդեսի ժամանակ։
Անահիտ Շահբազյան եւ Կարեն Զադիրյան
Երգչուհի Անահիտ Շահբազյանի համար 2016-ը նույնպես խորհրդանշական էր, քանզի հենց այս տարի նա ամուսնացավ իր ընտրյալի՝ դուդուկահար Կարեն Զադիրյանի հետ։

Սաղմոսավանքում պսակադրված զույգի հարսանեկան արարողությանը ներկա են եղել Քրիստինե Պեպելյանը, Մկրտիչ Արզումանյանը, Շուշան Պետրոսյանը, Սոնա Շագելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սուրեն Առուստամյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ ուրիշներ։

Բնականաբար, հյուրերից շատերը նորապսակներին շնորհավորել են իրենց երգերով։
Ժոռ Մելոյան եւ Լուսինե Ղազարյան

Հունիսի 23-ին հայկական շոու բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիների ամենադիտարժան տեսահոլովակների եւ գովազդների ռեժիսոր Ժոռ Մելոյանը ամուսնացավ իր գեղեցկուհու՝ Լուսինե Ղազարյանի հետ։

Ինչպես Ժոռի աշխատանքները, այնպես էլ նրա հարսանիքը յուրօրինակ էր եւ տարբերվող։ Ժոռն իր հարսանիքին ներկայացել է ոչ միայն շքեղ մեքենայով, այլեւ մոտոցիկլով։

Գոհար Գասպարյան եւ Նարեկ Վան Աշուղաթոյան
Հաղորդավարուհի, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի եւ ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ հունիսի 19-ին։

Գեղեցկուհի հարսնացուի, որի զգեստի հեղինակը Ֆաինա Հարությունյանն էր, հյուրերի թվում էին Արմինկան, Ավետ Բարսեղյանը, Արեւիկ Ուդումյանը, Վարդուհի Ալեքսանյանը եւ ուրիշներ։

Նշենք, որ ընդամենը երեք օր անց համացանցում լուրեր պտտվեցին, իբրեւ թե Վանը ավտովթարի է ենթարկվել։ Բայց Գոհարը շատ արագ հերքեց տարածված ապատեղեկատվությունը։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին14:36, 14 հոկտեմբերի
ԱԲ–ն հասցրել է աբսուրդի. հետազոտողները սկսել են ծխել, որ ապացուցեն արհեստական բանականության նկատմամբ իրենց հավատը14:17, 14 հոկտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն չի կարող թոշակի անցնել դստեր հարսանիքի պատճառով. «Ես պետք է վճարեմ նրա համար»13:23, 14 հոկտեմբերի
Գրեթե մերկ Քայլի Ջենները նարնջագույն ցանցով. աստղի նոր ֆոտոսեսիան ապշեցրել է երկրպագուներին12:40, 14 հոկտեմբերի
Արյուն շուրթերին և սև ժանյակ. Քորթնի Քարդաշյանը վամպիրային շոու է ցուցադրել իր խորթ որդու ծննդյան երեկույթին12:15, 14 հոկտեմբերի
«Հիշում եմ, թե ինչպես եմ ծնվել». Փոլ Մաքքարթնին պատմել է իր ամենավաղ հիշողության մասին11:30, 14 հոկտեմբերի
«Սպիտակ տան Բարբին»՝ ծաղրի կենտրոնում․ Թրամփի նոր մամուլի քարտուղարը ձախողել է իր առաջին ճեպազրույցը11:18, 14 հոկտեմբերի
Թուփաք Շաքուրին սպանողը դատապարտվել է ցմահ ազատազրկման. ռեփերի քույրը դատարանում լաց է եղել՝ հիշելով եղբորը10:55, 14 հոկտեմբերի
Մահացել է 218 սմ հասակով 26-ամյա TikTok-ի աստղը, որը հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ տղամարդու հետ ամուսնանալով10:23, 14 հոկտեմբերի
Թրամփի հարսը նշել է իր 44-ամյակը սպորտային կրծկալով՝ ցուցադրելով իր մարզված որովայնի մկանները և տպավորիչ բիցեպսները