Որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, սկսենք ամենասկզբից: Եվ այսպես, օրերս Բլեք Չայնան ցանկացել է Angela Renee Kardashian ապրանքանիշ գրանցել, սակայն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա, քանի որ Քիմը, Քլոեն եւ Քորթնին հատուկ փաստաթղթեր են լրացրել, որոնք նրանց կօգնեն Չայնային արգելել Քարդաշյան ազգանունը բիզնես-նպատակներով օգտագործել: Քույրերը փաստաթղթերում նշել են, որ Չայնայի կողմից այդ ազգանվան օգտագործումը կվնասի իրենց վարկանիշին եւ բիզնեսին: Ըստ փաստաթղթերի՝ Քարդաշյան քույրերը պնդում են, որ Չայնան ուզում է իրենց ճանաչվածությունն օգտագործել՝ գումար վաստակելու նպատակով:
Բլեք Չայնայի փաստաբան Ուոլթեր Մոսլին People-ին ասել է, որ զարմացած է Քարդաշյանների գերդաստանի այս որոշման առիթով, քանի որ երբ Բլեքն ամուսնանա Ռոբի հետ, մեխանիկորեն կստանա Քարդաշյան ազգանունն ու կկարողանա այն օգտագործել՝ ինչպես ցանկանա:
«Եթե գործը դատարան հասնի, մենք կշահենք այն, քանի որ դա նրա ազգանունը կլինի»,- հայտարարել է փաստաբանը:
Իսկ Us Weekly-ի աղբյուրները հաղորդել են, որ Քարդաշյանները խաղաղ համաձայնություն են ուզում:
«Կարծում եմ՝ թյուրիմացություն է տեղի ունեցել: Քիմն ու քույրերը սիրում են Չայնային: Այն, որ Չայնան կկարողանա օգտագործել իրենց ազգանունը, դեռեւս անսովոր է նրանց համար, բայց նրանք մտադիր են խոսել Չայնայի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ նպատակներով է նա պատրաստվում օգտագործել Քարդաշյան ազգանունը»,- հայտարարել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք