Քնի պակաս
Ուղեղին իր օպտիմալ գործունեության համար քնի բավարար քանակ է անհրաժեշտ։ 1-2 ժամով պակաս քունը բացասաբար է անդրադառնում ուղեղի արդյունավետության վրա։ Քունը պետք է կանոնավոր լինի եւ բավարար քանակությամբ՝ 7-8 ժամ։ Կիսատ քունը մեր օրգանիզմի վրա ազդում է այնպես, ինչպես 1-2 չափաբաժին ալկոհոլը։ Մարդը կորցնում է զգոնությունը, դրա հետեւանքով հնարավոր են ավտովթարներ, արտադրական վնասվածքներ։ Հաճախ կիսատ քունը լրացնում են անառողջ սննդով, ինչը ավելորդ քաշի պատճառ է դառնում։ Կիսատ քնի պատճառով մարդը չի կարողանում հաղթահարել սթրեսը, ինչը դեպրեսիայի պատճառ է դառնում
Սթրես
Սթրեսն ազդում է հատկապես կարճաժամկետ հիշողության վրա։ Սթրեսի վիճակում գտնվելով՝ մարդիկ հաճախ կարող են վնասակար սնունդ ընտրել, կորցնել ճիշտ ընտրություն անելու հնարավորությունը։ Սթրեսները դեպրեսիայի պատճառ են դառնում, իսկ նման վիճակում մարդը կորցնում է սթափ դատելու կարողությունը եւ չի կարողանում կենտրոնանալ։
Քրոնիկ ցավ
Գլխացավը կամ այլ ֆիզիկական ցավերը խափանում են օրգանիզմի կենսական ուժերը։ Նման վիճակում մարդը չի ապրում, այլ գոյատեւում է, ուղեղն էլ լիարժեք չի աշխատում։
Ջրազրկում
Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ջրազրկման ժամանակ նվազում է օպերատիվ հիշողությունը, մարդը թույլ է դառնում, պասիվ, կորցնում է կենտրանցումը։ Նրանք, ովքեր քիչ ջուր են խմում, հաճախ գլխացավեր են ունենում։
Կոֆեին
Դեպրեսանտ, որը բացասաբար է ազդում ուղեղի վրա։ Դա ստիմուլյատոր է, որը արհեստական գրգիռներ է առաջ բերում։ Սակայն գոյություն ունի ֆիզիոլոգիայի օրենք. ինչն արհեստական է գրգռվում, ի վերջո արգելափակման է բերում։ Երբ կոֆեինի ազդեցությունն անցնում է, առաջանում է նյարդայնություն, գլխացավ։
Ռեժիմի բացակայություն
Ռեժիմի բացակայությունը շատ բացասաբար է ազդում ուղեղի գործունեության վրա։ Մեր մարմինը ցիկլիկ է աշխատում։ Մարմնի ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը, հորմոնալ ֆոնը համապատասխան ցիկլեր ունեն օրվա ընթացքում։ Մենք ռիթմիկ արարածներ ենք, ուստի մարդիկ, որոնք ռեժիմով են ապրում, ավելի առողջ են։ Իսկ առանց ռեժիմի մարդն ասես ակլիմատիզացիա է ապրում։ Դա հանգեցնում է կենտրոնացման կորստի, հիշողության մասնակի կորստի, գրգռվածության, աղիների խնդիրների։
Շատակերություն
Նեյրոպեպտիդները, որոնք գործում են ուղեղի աշխատանքն ապահովելու համար, նույնպես մասնակցում են մարսողությանը։ Այդ պատճառով ցանկալի չէ ուտելուց անմիջապես հետո անցնել ուսանելու գործընթացին, քանի որ ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը դեռեւս ստամոքսում են։
Ալկոհոլ, թմրանյութ
Դրանք օգտագործելու հետեւանքով ոչ միայն լյարդի ցիրոզ, այլ նաեւ գլխուղեղի կեղեւի փոփոխություններ են առաջանում։
Եթե վնասվում է ճակատային հատվածը, գորշ նյութի քանակը պակասում է, հիվանդ ուղեղը չի կարողանում վարքագծի բարդ ծրագրեր կատարել։ Մարդն ի վիճակի չի լինում տարբերել սխալը ճշտից, բարին չարից, կայուն մտադրություններ չի ունենում, արագ նյարդայնանում է։
Եթե մարդը կանոնավոր կերպով ուղեղը թունավորում է ալկոհոլով, թմրանյութով, նրա անձը դեգրադացիա է ապրում։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին