Ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Չամբերսի` Հայաստանի եւ հայերի մասին պատմող «Արամ, Արամ» ֆիլմին եւ դրա հաջողություններին բազմիցս անդրադարձել ենք: Մեզ համար հատկանշական էր ոչ միայն այն փաստը, որ ֆիլմը բուռն արձագանքների է արժանացել ամերիկյան լսարանի կողմից, այլեւ այն, որ աշնանը կայացած Գլենդելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիմի գլխավոր դերակատար` հայտնի եւ սիրված հայ դերասան Լեւոն Շարաֆյանը հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում:
Իր ակնկալիքների եւ տպավորությունների մասին դերասանը կիսվեց NEWS,am STYLE-ի հետ.
«Նախ՝ դա ինձ համար շատ հաճելի անակնկալ էր: Ոչ մի բան չէի սպասում, քանի որ ինձ հետ նույն նոմինացիայի մեջ էին երկու ամերիկացի եւ մեկ մեքսիկ դերասան: Հետո երբ ես ստացա այս պատվավոր մրցանակը, նախագահը հայտնեց, որ ես առաջին հայ դերասանն եմ, որը հաղթել եմ այս մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում: Դա շատ հաճելի էր ինձ համար»,-ընդգծեց դերասանը:

«Արամ, Արամ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Լոս Անջելեսի կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմում բոլորին տպավորել է հատկապես Լեւոն Շարաֆյանի եւ նրա կրտսեր խաղընկերոջ՝ 12-ամյա Ջոն Սեւակ Ռուհինյանի խաղը:
Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Մոնրեալի, Երեւանի, Սիդնեյի եւ այլ քաղաքների կինոփառատոնների ընթացքում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ