Դուք անընդհատ ուզում ես որևէ աղի բան ուտել
Դա կարող է պարզապես ծարավի նշան լինել։ Երբ ջրազրկված եք, օրգանիզմը կարող է պահանջել աղ, որպեսզի լրացնի էլեկտրոլիտների քանակը։ Դրա համար էլ մինչ մոտակա ֆաստֆուդ վազելը ու կարտոֆիլի ֆրի գնելը, կամ էլ թթու վարունգ ուտելը, փորձեք մի բաժակ ջուր խմել։ Եթե դրանից հետո էլ կցանկանաք աղի ուտել, ուրեմն ձեզ մոտ սթրես է (աղը հանգստացնում է մակերիկամները, որոնք անմիջականորեն կապակցված են սթրեսի հետ) կամ օգտակար միներալների պակաս ունեք։ Այդ դեպքում ավելի լավ է դիմեք բժշկի։
Ուզում ես ածխաջրածիններ ու խմորեղեն
Այս մթերքներն, ըստ երեւույթին, ձեր մշտական սննդակարգի մասն են կազմում։ Դրա համար էլ հենց վատ տրամադրություն եք ունենում, միանգամից ուզում եք ուտել այն, ինչը ձեզ բավականություն է պարգեւում՝ օրինակ բուտերբրոդ կամ վերմիշել։ Մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս նվազագույնի հասցնել այդ վնասակար մթերքների գործածումն ու փոխարինել դրանք ամբողջահատիկ հացով կամ շիլաներով։
Ուզում ես պանիր ուտել
Եթե դուք պանրի հանդեպ լուրջ կախում ունեք՝ ուրեմն մենք գիտենք, թե որն է պատճառը։ Պանիրը պարունակում է կազեին սպիտակուցը, որը հանգստացնող ներգործություն ունի սթրեսի ու վատ տրամադրության ժամանակ։ Պանրի հանդեպ սերը կարող է նաեւ հուշել, որ ձեր օրգանիզմում ճարպերի պակաս կա։ Բայց պանիրը չարաշահել չարժե. ավելի լավ է՝ սննդակարգում ավելացնել խաշած մսի ու բանջարեղենի քանակը:
Շոկոլադ ես ուզում
Դա կարող է վկայել հորմոնալ դիսբալանսի մասին։ Դաշտանի ժամանակ օրգանիզմը փորձում է լրացնել մագնիումի ու երկաթի քանակը, որոնք էլ հենց պարունակվում են կակաոյի մեջ։ Եթե ձեր պայուսակում միշտ շոկոլադե բատոններ կան, ու դուք անընդհատ նորն եք ուզում գնել՝ ուրեմն քո դաշտանի օրերն են մոտեցնում։ Խորհուրդ կտանք այդ ժամանակ գոնե սեւ շոկոլադ ուտել։
Կարմիր միս ես ուզում ուտել
Ձեզ գրավում է համբուրգերի տեքսը, իսկ օրգանիզմին՝ դրա միջի կոտլետները, որոնք պարունակում են երկաթ ու վիտամին Բ12։ Մի պայքարեք այդ ցանկության դեմ ու կերեք այն, ինչն այդքան ուզում եք։ Իսկ ահա եթե դուք բուսակեր եք ու հանկարծ զգում եք, որ խոզի խորովածը ձեզ մոտ այլեւս զզվանք չի առաջացնում, ուրեմն ձեր օրգանիզմում սպիտակուցի սուր պակաս կա։ Սննդակարգում հավելիր լոբի, ոսպ եւ այլ ոլոռազգիներ։ Նաեւ ստուգեք օրգանիզմի մեջ երկաթի ու Բ 12-ի քանակը։
Ուզում ես յուղոտ սնունդ ուտել
Տապակած կարտոֆի՞լն է ձեզ այդքան հրապուրում։ Մի տրվեք այդ գայթակղությանը՝ դուք Օմեգա 3 ճարպաթթուների խնդիր ունեք։ Բայց մի վախեցեք, այդ խնդրով շատ շատերն են տառապում։ Վնասակար կերակրատեսակների մասին մեկընդմիշտ մոռանալու համար ավելի շատ ճարպոտ ձուկ կերեք, կտավատի սերմեր, ընկույզ ու չիայի սերմեր:
Սիրտդ շաքար է ուզում
Ի տարբերություն աղի՝ շաքարը ոչ մի օգուտ օրգանիզմին չի տալիս։ Երբ ոչինչ չես կարողանում անել ու առհասարակ ապրել չես ուզում, առաջին հերթին սիրտդ շոկոլադ կամ կոնֆետ է ուզում, որոնք ունակ են «զսպել» քո ներքին հրեշներին, էներգիայի լիցք պարգեւել ու գոնե մի քիչ լավացնել տրամադրությունը։ Եթե դու չես ուզում ատամների, մաշկի,քաշի ու շատ այլ բաների խնդիր ունենալ՝ շաքարին այլընտրանք գտիր։ Օրինակ մրգեր։
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար