Ուկրաինան հարուստ է տաղանդավոր հայերով, ինչն ապացուցեին անցյալ տարի Ուկրաինայում տարբեր շոուների հայ հաղթողները: NEWS.am STYLE-ը շարունակում է ուշադիր հետեւել Ուկրաինայում ապրող շատ տաղանդավոր հայ մոդելավորող Հայկ Ավանեսյանի ստեղծագործական գործունեությանը, որն անցյալ տարի ցնցեց Կիեւը իր նոր հավաքածուի ցուցադրությամբ:
Մեզ հետ զրույցում Հայկն ամփոփեց 2016-ի արդյունքները եւ պատմեց ապագայի պլանների մասին:
-Հա՛յկ, ասացե՛ք, հասե՞լ եք Դուք Ձեր նպատակներին, որոնք պլանավորել էիք 2016-ին։
- Կարծում եմ՝ այո։ Այն բոլոր մեծ պլանները, որոնք ես ունեի 2016-ի համար, ընդհանուր առմամբ, իրականացրել եմ։ 3 տարի ցուցադրություն չէի ունեցել։ Շատ երկար ժամանակ ուզում էի իմ աշխատանքների ցուցադրություն կազմակերպել, դա նույնպես արեցի։
Ցուցադրության օրը թանգարանում բացվեց ցուցահանդես, որը հետո մեկ շաբաթ մնաց թանգարանի ցուցասրահներում։
Պլաններումս նույնպես տարբեր նախագծեր եմ ունեցել, ֆոտոշարքեր՝ արտադրանքի հետաքրքրիր մատուցմամբ։
Առհասարակ հաճախ են ֆոտոշարքեր կազմակերպում, բայց ավելի շատ բան էի պլանավորել, քան արել եմ։ Մի խոսքով՝ պլաններիս մեծ մասը ես կատարել եմ։ 2016-ը կարելի է հաջողված անվանել։
- Ձեր սպասելիքներն արդարացա՞ն։ Գո՞հ եք հավաքածուի ցուցադրությունից։
- Որոշ ժամանակ հետո ես հասկացա, որ այո, որ ամեն բան լավ է անցել։ Երբ դու այդ ամենի մեջ ես, այդ ժամանակ այնքան էլ չես հասկանում, թե ինչպես է դա տեղի ունենում։ Բայց ժամանակի հետ դու արդեն ավելի հանգիստ ես նայում, իրականում գիտակցում ես, որ, այո՛, ես գոհ եմ ցուցադրությունից։ Որովհետեւ ես շատ լավ հյուրեր եմ ունեցել, եւ կարեւորն այն է, որ բոլորը գոհ են եղել։ Շատ դրական արձագանքներ լսեցի այն մարդկանցից, որոնք ներկա էին ցուցադրությանը, եւ այն մարդկանցից, որոնք ուղղակի հետեւում էին համացանցի եւ լրատվամիջոցների միջոցով։ Այո՛, արդյունքն արդարացրեց իրեն։
- Ձեր ցուցադրությունը բացում էր Միս Ուկրաինա 2016-ը։ Դուք դրանից հետո նրա հետ համագործակցու՞մ եք։
- Այո, ցուցադրությունը բացեց Սաշա Կուչերենկոն, որը մի քանի ամիս անց մեկնեց Միս Աշխարհ մրցույթում Ուկրաինան ներկայացնելու, եւ մենք այդ այցելության համար նրան մի քանի կերպար տրամադրեցինք։ Ընդհանուր առմամբ, մենք համագործակցել ենք Միս Ուկրաինայի հետ։ Մենք կերպարներ ենք պատրաստել Միս Ինտերնեշնլ, Միս Երկրագունդ եւ համապատասխանաբար Միս Աշխարհ մրցույթի ներկայացուցիչների համար։
–Հա՛յկ, ինչո՞վ էր տարբերում այս հավաքածուն նախորդներից:
- Ամենակարեւոր տարբերությունը տրամադրությունն է։ Նախկինում ես այլ կյանք, այլ տրամադրություն ունեի, այլ խնդիրներ, եւ այլ իմաստ էի դնում այդ կյանքում, երբ նկարում էի։ Մասամբ այն կյանքը, որը ես ապրել եմ վերջին մի քանի տարում, արդեն ավելի հասուն է, այդ պատճառով այս հավաքածուն մի փոքր ուրիշ է։
- Vogue ամսագիրը գրել էր, որ ձեր հավաքածուում եղել են երեկոյան զգեստներ, որոնք արժանի են ամենահայտնի կարմիր գորգերին:
- Ինձ համար շատ հաճելի է, որ Vogue-ը հենց դա է շեշտել: Քանի որ, որպես կանոն, մարդիկ մեզ մոտ են գալիս իրենց կյանքի կարեւոր միջոցառումների համար զգեստ կարելու: Դրանք տարբեր տոներ են, փառատոններ, ցուցադրություններ, կարմիր գորգեր:
- Յուրաքանչյուր դիզայներ ունի իրեն բնորոշ գիծը...
- Ես առանձնապես չեմ մտածել այն հարցի շուրջ, թե ինչը կարելի է հենց իմ նիշը համարել, քանի որ ես ընդհանուր առմամբ միշտ աշխատում եմ իմ ոճի վրա, զարգացնում եմ դրա որոշ դետալները: Սակայն իմ բոլոր հաճախորդներն ասում են, որ ոճը շատ ճանաչելի է, որ իրենք միշտ ճանաչում են իմ աշխատանքները: Հավանաբար իմ ոճը հենց ինձ բնորոշ նիշն է: Ահա, օրինակ, ես շատ եմ սիրում թավիշը: Հիմա դա տարածված գործվածք է, բայց ես շատ վաղուց եմ թավշից հագուստներ կարում:
Մենք մշտապես օգտագործում ենք թավիշ՝ կամ դրանից զարդարանքներ կամ ամբողջական զգեստներ: Կարելի է նաեւ բնորոշ գիծ համարել կանաչ զգեստները: Գրեթե ամեն հավաքածուում եղել են կանաչ մետաքսյա զգեստներ:
Հետո կան ցանցի վրա տարբեր երկրաչափական պատկերներով դետալներ: Ես սիրում եմ, երբ հիմքում ցանց է, եւ դրա վրա են կարվում պատկերները:
- Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք Կիեւի նորաձեւությունը համաշխարհային նորաձեւության մեջ լիարժեք մրցակցություն ստեղծել:
Ես կարծում եմ, որ ժամանակի հետ կարող է, քանի որ, ինչպես ես եմ տեսնում, հիմա սկսում է ի հայտ գալ նորաձեւության մի ուղղություն, որը ես կանվանեի ԱՊՀ երկրների նորաձեւություն, հայտնվում է մեզ բնորոշ ինչ-որ ոճ: Դեռ մի փոքր ժամանակ է պետք: Երբ այստեղ մոդելավորողների հնարավորություններն ավելի լավը դառնան, ավելի շատ ճանապարհներ կբացվեն, այդ ժամանակ լիովին կարող ենք մրցակցել:
- Հա՛յկ, պատմե՛ք ապագայի պլանների մասին:
- Դրանք ինչպես միշտ շատ են: Բայց 2017-ը կսկսենք ֆոտոշարքով: Պլանավորում ենք մի քանի նկարահանում կատարել հետաքրքրիր թեմաներով:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին Նոր տարուն:
- Ուզում եմ խաղաղություն մաղթել, մարդկանց միջեւ փոխըմբռնում, որ ամեն մեկը զբաղվի իր գործով, եւ որ լավ արդյունքն իրեն երկար սպասեցնել չտա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ