1. Հարմարավետության գոտուց դուրս գալու կարողություն
Տարիների հետ սա ավելի բարդ է դառնում: Դա պայմանավորված է նրանով, որ որոշակի տարիքում դուք ձեռք եք բերում որոշակի կապեր, հմտություններ ու ունակություններ, որոնցով ձեզ հարմարավետ եք զգում: Այդպես ապրելն ավելի հարմար ու հանգիստ է, բայց հետո դուք չեք ունենում անվան, փորձի , կապերի ուժը, դուք սկսում եք մրցակցել քաղցած քսան տարեկանների, ինչպես նաեւ այլ ոլորտների պրոֆեսիոնալների հետ: Սեփական հարմարավետության գոտուց դուրս գալը ցավոտ է: Սա նշանակում է այլ կերպ պատկերացնել սեփական կարիերան, խոստովանել, որ շատ բան չգիտեք, եւ ոչ միայն խոստովանել, այլ նպատակասլաց կերպով նոր ունակություններ ձեռք բերել: Հենց նպատակասլացորեն՝ հնարավոր բոլոր անհաջողություններով, որը 35-ամյա պրոֆեսիոնալը բոլորովին այլ կերպ է ընկալում, քան 20-ամյա երիտասարդը:
2. «Հոգնած չլինելը». ձեռքերով աշխատելու ցանկությունը, անգամ եթե դուք ղեկավար եք
Որոշակի տարիքի շատ մարդիկ չեն ցանկանում մտնել արտադրանքի մեջ, նրանք պարզապես ցանկանում են ղեկավարել, նրանք այսպես կոչված «արդյունավետ մենեջերներ են»: Մինչդեռ ցանկացած արտադրության հաջողությունը կախված է նրանից, որ դուք մշտապես պետք է ներսում գտնվեք, հասկանաք ներքին բոլոր գործընթացները: Միայն այդ ժամանակ ամեն ինչ կստացվի: Արտադրանքը լրջորեն փոխվում է, երբ դուք տաղանդավոր եք, երբ դուք ներսում եք, զգում եք նոր միտումները, կարող եք եռանդ հաղորդել կոլեկտիվին, երբ դուք թողարկումից երեք ժամ առաջ տեսնում եք, որ ամեն ինչ այն չէ, եւ կարող եք վերափոխել ամեն ինչ:
3. Մեկ սեգմենտի վրա կենտրոնացումն ու հետեւողականությունը
Մարդիկ տարբեր ոլորտների գիտելիքներ են ձեռք բերում, որոնք այդպես էլ ընդհանուր «ունակություն» չեն դառնում: «Ֆոտոյի, երգի, թատերական խմբակ», իսկ արդյուքնում՝ ոչ մի բան: Միայն ուշադրության ապակենտրոնացում եւ հոգնածություն:
4. Բարյացակամություն աշխարհի նկատմամբ, հետաքրքրասիրություն մասնագիտության մեջ, ուշադրություն նոր սերնդի հանդեպ
Այստեղ անգամ բացատրելու բան էլ չկա: Մարդիկ հաճախ մտածում են. «այն ամենը, ինչ անում են մեզնից հետո, վատ է»: Բայց եթե դուք չհետեւեք, թե ինչ է անում ձեզնից հետո եկող սերունդը, շատ բան բաց կթողնեք:
5. Վատ սովորությունների վերահսկում
Ես համոզված եմ, որ եթե 35-40 տարեկան մարդը վատ սովորություններ չունի նա կամ չի աշխատում ստեղծագործական ոլորտում կամ հասել է այնպիսի վիճակի, որ դրանց դեմ արդեն ինքն է բողոքում: Ես շատ կարիերաներ եմ տեսել, որոք շատ հզոր մեկնարկում են, բայց հետո շարունակություն չեն ունենում, քանի որ մարդիկ սկսում են իրենց պահել ինչպես Բեգբեդերի գրքերում: Մեր ոլորտները՝ մեդիան, IT-ն, շատ են դրան հակված:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը