Երեկ անսպասելիորեն տեղեկացանք, որ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում հայտնվելու են նաեւ Քիմ Քարդաշյանն ու Քենդալ եւ Քայլի Ջեներները: Ժապավենի գլխավոր դերերում հանդես են գալիս Ռիհանան, Սանդրա Բուլոքը եւ Քեյթ Բլանշեթը: Նկարահանումներն անցկացվում են Նյու Յորքում, իսկ պրեմիերան նախանշված է 2018 թվականի հունիսի 8-ին: Ֆիլմի ռեժիսորը Գերի Ռոսն է:
Քիմը քույրերի հետ հայտնվելու է ֆիլմի տեսարաններից մեկում՝ Met Gala-ի կարմիր գորգին:
Նույն տեսարանում նկարահանվում են նաեւ Քեթի Հոլմսը, Ադրիանա Լիման եւ Աննա Վինտուրը:
Հետաքրքիրն այն է, որ նկարահանումների հրապարակում Քիմի հայտնվելն անակնկալ է եղել նաեւ նկարահանող խմբի համար, ինչից կարելի է ենթադրել, որ սցենարում փոփոխությունները վերջին պահին են արվել:
«Տարօրինակ է, որ Քիմը համաձայնել է մասնակցել նկարահանումներին: Առավել եւս, որ սյուժեի համաձայն՝ թանգարանի լոգասենյակում ինչ-որ բան պետք է գողանան: Իսկ մենք գիտենք, որ Քիմին Փարիզում ձեռնաշղթաներով հենց լոգասենյակում են փակել: Նա պետք է վատ զգար այդ պատճառով, բայց Քիմը, կարծես, հրաշալի է կատարում իր խնդիրը: Բայց եթե անկեղծ լինենք, ամբողջ նկարահանող խումբը ցնցված է, որ Քիմին ներառել են ֆիլմում, որում թանկարժեք իրերի գողություն կա»,- Page Six պարբերականին հաղորդել են ներքին աղբյուրները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը