Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

Աշխարհում ամենաթանկ տասը մետաղադրամները

13:15, 17 փետրվարի

Աշխարհում ամենամեծ եւ ամենահազվադեպ հանդիպող ոսկեդրամներից մեկը, որն այժմ  գնահատվում է 5,36 մլն դոլար, 4,86 մլն եւրո կամ 3,8 մլն ֆուտ , վաճառվում է շուկայում։ Այն գտնվում է վարկանշի 10-րդ տեղում եւ կշռում է 100 գրամ։ 

Աշխարհում գոյություն ունի 100 կգ կշռող ընդամենը հինգ մետաղադրամ։ Դրանք հատվել են 2007-ին՝ Կանադայի արքայական դրամական պալատի կողմից։
Դրանցից մեկը, որը 99,999 տոկոսով բաղկացած է մաքուր ոսկուց, վաճառքի է հանվել։ GoldCore-ի անվանական արժեքը 1 մլն դոլար է։
Դրամի մի կողմում գտնվում է կանադացի դիմանկարիչ Սյուզան Բլանի աշխատանքը՝ Եղիսաբեթ II-ի պատկերը, հակառակ կողմում Կանադայի արքայական դրամական պալատի նկարիչ Սթեն Ուիթենի աշխատանքը՝ թխկու տերեւը։


9. Սենթ Գոդենսի 20 դոլարը

Հատման տարեթիվը՝ 1907
Արժեքը՝ 2 990 000 դոլար
Թողարկման երկիր՝ ԱՄՆ
Վաճառվել է՝ 2005-ի նոյեմբերին

Այս մետաղադրամներն իրենցից ներկայացնում են ոսկեդրամներ՝ ԱՄՆ 20 դոլարի արժեքով, որոնք հատվել են 1907-1933-ին։ Դրանք համարվում են ԱՄՆ-ում երբեւէ շրջանառության մեջ եղած ամենագեղեցիկ դրամները։ Հիմնականում միջազգայն առեւտրում գործածված դրամները կոչվել են իրենց դիզայների անվամբ՝ ամերիկացի քանդակագործ Օգաստես Սենթ-Գոդենսի։ Սենթ-Գոդենսը մահացել է 1907-ին։ Նախագահ Թեոդոր Ռուզվելթի հանձնարարությամբ ստեղծել է ԱՄՆ նոր 10-20 դոլարին համապատասխան ոսկեդրամների դիզայնը։ ՍակայՆ դրանց շրջանառությունը նա չհասցրեց տեսնել։
Այժմ այդ ոսկեդրամներից շատ քչերն են պահպանվել։ Դրանցից 10-ը ապօրինաբար ձեռք են բերվել ոսկերիչ Իսրայել Սվիթի կողմից։ 9-ը նա վաճառել է կոլեկցիոներներին, իսկ 10-րդը գնել է Եգիպտոսի թագավոր Ֆարուկը։

8. Ազատություն V-ի պատկերով 5 ցենտերը


Հատման տարեթիվը՝ 1913
Արժեքը՝3 737 500 դոլար
Թողարկած երկիր՝ ԱՄՆ
Վաճառվել է 2010-ի հունվարին
Փորագրող Չարլզ Բարբերը փոփոխել է շատ մետաղադրամների դիզայնը։ Մասնավորապես՝ վահանի պատկերով 5 ցենտերը փոխարինվեցին նոր դրամներով։ Այսպիսով, ի հայտ եկան այդ ժամանակ դրամներին հատուկ Ազատության խորհրդանիշ կնոջ պատկերով եւ հռոմեական հինգ թվանշանով դրամները։

Դրամների թողարկումն ավարտվել է 1912-ին։ Սակայն 1913 -ին հատվել է առնվազն եւ հինգը։ 

7, 6. 1804 թվականի դոլարը (Ազատության կիսանդրին)


Հատման տարեթիվը՝ 1804
Արժեքը՝ 3 737 500 դոլար եւ 4 140 000 դոլար
Թողարկման երկիրը՝ ԱՄՆ
Վաճառվել է 2008-ի մայիսին եւ 1999-ի օգոստոսին

Արծաթե դոլարը՝ ազատության կիսանդրու պատկերով մի քանի տեսակ ունի։
1795-1798-ին հատվել են արծաթե դրամներ, որոնց ռեւերսը կրկնում էր նախորդող դոլարի հակառակ կողմը՝ բաց թողնված մազերով Ազատության պատկերը։ 1798-1804 -ին հատվել է արծաթե դոլար, որի ռեւերսին գտնվել է ԱՄՆ մեծ կնիքի պատկերը։ Բոլոր դրամները հատվել են Ֆիլադելֆիայի դրամական պալատում։

5. Brasher Doubloon — EB on Wing դրամը

Հատման տարեթիվը՝ 1787
Արժեքը՝ 4 582 500 դոլար
Թողարկման երկիր՝ ԱՄՆ
Վաճառվել է 2014-ի հունվարին

15 դոլարին համապատասխան այս դրամը հատվել է 1787-ին։ Այն ստեղծվել է ամերիկացի արծաթագործ Եփրեմ Բրաշերի կողմից։ Դրամի մի կողմի կենտրոնին պատկերված է սար եւ արեւածագ։ Արեւի ճառագայթներն ասես արտացոլվում են ծովում, իսկ քիչ ավելի ներքեւ ընթեռնելի է Brasher բառը։ Շրջագծի վրա առկա է նաեւ NOVA EBORAC բառը, որը լատիներեն նշանակում է Նյու Յորք։

4. Flowing Hair Dollar դրամը

Հատման տարեթիվը՝ 1794
Արժեքը՝4 993 750 դոլար
Թողարկման երկիր՝ ԱՄՆ
Վաճառվել է 2015-ի սեպտեմբերին

Բաց թողնված մազերով Ազատության պատկերով այս մետաղադրամը ԱՄՆ-ում 1 դոլար արժեքին համապատասխան առաջին արծաթե դոլարն է։ Այն հատվել է 1794 եւ 1795-ին՝ Ֆիլադելֆայի դրամական պալատում։ 2 տարվա ընթացքում թողարկվել է շուրջ 162 հազար դրամ։ Դրամի «նկարազարդման» աշխատանքների հեղինակը փորագրող Ռոբերթ Սքոթն է։ Մի կողմում բաց թողնված մազերով Ազատության արձանն է։ Կիսանդրու ներքո գտնվում LIBERTY մակագրությունը, իսկ կողքերին՝ 15 վեցծայր աստղեր (ըստ դրամի թողարկման պահին նահանգների թվի։
Ռեւերսի կենտրոնին սպիտակագլուխ արծիվն է։ Դրամի ծայրերին կիսաշրջանաձեւ մակագրված է UNITED STATES OF AMERICA.

3. 1 ոսկե դինար դրամը

Արժեքը՝ 6 029 400 դոլար
Հատման տարեթիվը՝ 723
Թողարկման երկիր՝ Օմեյադյան խալիֆայություն
Վաճառվել է 2011-ի ապրիլին

Տվյալ օրինակը վաճառվել է $6,03 դոլարով, ինչը 10 անգամ գերազանցում է նախնական արժեքին։

2. Brasher Doubloon — EB on Breast դրամը

Հատման տարեթիվը՝ 1787
Արժեքը՝7 400 000 դոլար
Թողարկման երկիր՝ ԱՄՆ
Վաճառվել է 2011-ի դեկտեմբերին

Դրամը ստեղծվել է ամերիկացի արծաթագործ Եփրեմ Բրաշերի կողմից։ Դրամն ունի պատմական մեծ նշանակություն եւ հայտնի է դարձել շրջանառության մեջ գտնվելու առաջին օրվանից ի վեր։

1. Սենթ-Գոդենսի՝ 1933-ի Երկգլխանի արծիվ դրամը

Հատման տարեթիվը՝ 1933
Արժեքը՝ 7 590 020 դոլար
Թողարկման երկիր՝ ԱՄն
Վաճառվել է 2002-ի հուլիսին

20 դոլարին համապատասխան արժեքով ոսկե դրամը հատվել է դրա վրա պատկերված երկգլխանի արծվով՝ԱՄՆ-ի դրամական պալատի կողմից։ Ոսկե դրամն անվանակաչովել է ի պատիվ դրա դիզայների՝ Օգաստես Սենթ-Գոդենսի։
Դրամի մի կողմում արծիվն է, իսկ մյուս կողմում՝ ազատության արձանը՝ ջահը ձեռքին։

Աղբյուրը` Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել