Saturday Night Live շոուն հերթական անգամ առանձնացել է հաջող պարոդիայով: Եվ եթե վերջին շաբաթվա ընթացքում շոուի գլխավոր հերոսը Դոնալդ Թրամփն էր, ապա այս անգամ՝ Վլադիմիր Պուտինը, որը կիսամերկ ուղերձ է հղել ամերիկյան ժողովրդի:
Պուտինի կերպարում հանդես է եկել Բեք Բենեթը:
Այս անգամ Վլադիմիր Պուտինը, իբր, Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ դիմել է ԱՄՆ քաղաքացիներին: Խոսելով այն մասին, որ Միացյալ Նահանգները հայտնվել է «այդ անկանխատեսելի մարդու ձեռքում»՝ նա հայտարարել է.
«Հանգստացեք: Ես դա ինձ վրա եմ վերցնում: Պուտինը կանի հնարավորը, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Խոստանում եմ, որ հոգ կտանեմ Ամերիկայի մասին: Դա ամենաթանկ բանն է, որ մենք գնել ենք»:
Անդրադարձ է եղել նաեւ հանգստյան օրերին աշխարհի տարբեր ծայրերում անցկացված «Կանանց քայլարշավներին»:
«Դոնալդ, շատ ուրախ եմ տեսնել, որ այդքան մարդ է մասնակցել ձեր երդմնակալությանը: Օյ, սպասեք, բայց սա «Կանանց քայլարշավն» է»,- էկրանին հայտնված լուսանկարները մեկնաբանել է Բենեթը:
Մեկ օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 2 մլն դիտում է ունեցել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը