«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

ԱՄԷ-ում հետաքննություն են սկսել Դուբայի մանկական կլինիկա Քիմ Քարդաշյանի այցելության առիթով

15:33, 24 հունվարի

ԱՄԷ-ում հետաքննություն են սկսել Դուբայի մանկական կլինիկա Քիմ Քարդաշյանի այցելության փաստով: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Քիմն իր ոճաբան Մարիո Դեդիվանովիչի հետ Դուբայում էր, որտեղ դիմահարդարման սեմինար անցկացրեց: Վարպետության դասին մասնակցության տոմսի արժեքը 500-1500 դոլար արժեր:

Սեմինարից հետո Քիմը Դուբայի Rashid Paediatric Therapy Centre մանկական կլինիկա էր այցելել, շրջել հիվանդասենյակներում, ծանոթացել երեխաների հետ, որոնցից շատերը հատուկ հայուհու համար ներկայացում էին պատրաստել:

Հիմա Դուբայի պաշտոնական իշխանությունները հայտարարում են, որ Քիմը կենտրոն է այցելել՝ առանց հատուկ թույլտվություն ունենալու: ԱՄԷ-ի օրենքների համաձայն՝ նման կենտրոնները չեն կարող որեւէ մեկից բարեգործական նվիրատվություններ ստանալ, ինչպես նաեւ իրավունք չունեն գովազդային նպատակներով մեդիադաշտում հայտնվել:

Հանրային զարգացման նախարարությունը հետաքննություն է սկսել երկիր եւ բժշկական կենտրոն Քիմի այցելության առիթով:

Իհարկե՝ Քիմին ոչնչում չեն մեղադրում: Նշվում է, որ համապատասխան մարմիններն անփութություն են ցուցաբերել՝ օրենքներ խախտելով: Ամեն դեպքում, եթե պարզվի, որ Կենտրոն այցելության կանոններ են խախտվել, կլինիկան ստիպված կլինի տուգանք վճարել:

 

Աղբյուրը՝ News.sky.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search