Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ինչի մասին երբեք չի կարելի խնդրել ամուսնուն

21:10, 25 մարտի

1. Երբեք ուշադրություն չդարձնել այլ կանանց

Այնպես չէ, որ հարկավոր է ամուսնուն թույլ տալ ուշադիր դիտել այլ կանանց եւ հաշտվել դրա հետ: Պարզապես տղամարդիկ գենետիկորեն հակված են նկատել բոլոր կանանց, որոնք քիչ թե շատ գրավիչ են: Այդ պատճառով անիմաստ է արգելել նրան դա անել: Պարզապես վստահեք նրան:

2. Հրաժարվել որեւէ անձնական կամ մասնագիտական հետաքրքրություններից

Որքան էլ չհասկանաք եւ չկիսեք նրա հետաքրքրությունները, պետք է սատարեք նրան նպատակների ձգտելու եւ դրանց հասնելու հարցում: Երբեմն դրա համար ժամանակ եւ գումար է անհրաժեշտ, բայց երբեք մի ասեք, որ նա չի կարող կամ չպետք է դա անի: Նրա ընկերը, գործընկերն ու սիրուհին եղեք:

3. Փոխվել կամ ուրիշը լինել

Երբ դուք սրում եք նրա թերությունների հանդեպ ուշադրությունը, փորձեք հիշել, թե ինչի համար եք նրան սիրել: Համբերատար եւ սիրող եղեք, հիշեք, որ Դուք նույպես թերություններ ունեք:

4. Ձեր հետաքրքրությունների նման հետաքրքրություններ ունենալ

Դա իրատեսական եւ արդար չէ: Դուք ինչ-որ ընդհանուր բան կարող եք ունենալ, բայց նաեւ տարբեր հետաքրքրություններ, եւ հենց դա է պահպանում հարաբերությունների հմայքը:

5. Ձեր ընկերուհու նման լսել Ձեզ

Ձեր տղամարդն ուզում է լսել Ձեզ ու Ձեր խնդիրների մասին, բայց կան որոշակի թեմաներ, որոնց հարցում նա չի կարող օգնել այնպես, ինչպես Ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը: Գնահատեք Ձեզ հասկանալու նրա ջանքերն ու ցանկությունը, բայց անիրատեսական ակնկալիքներ մի ունեցեք:

6. Ժամանակ չանցկացնել ընկերների հետ

Հարաբերությունների առաջին տարում պարզապես ուզում եք ամբողջ ժամանակը  միասին անցկացնել, իսկ հետո, հավանաբար, ուզում եք, որ նա տանն ավելի շատ ժամանակ անցկացնի երեխաների հետ: Բայց յուրաքանչյուրը պետք է իր անձնական կյանքն ունենա: Եթե Դուք հանուն ամուսնու չեք հանդիպում ընկերուհիների հետ, դա Ձեր խնդիրն է: Առողջ հարաբերություններում ամեն ինչ այլ կերպ պետք է լինի:

7. Ընտրել Ձեր եւ իր մոր միջեւ

Իհարկե, նա պետք է Ձեզ պաշտպանի իր մոր առջեւ, եթե լարված հարաբերություններ ունեք, բայց երբեք պետք չէ նրան ստիպել որեւէ մեկի կողմը լինել: Պարզապես Ձեզ նրա մոր տեղում պատկերացրեք, նման իրավիճակ պատկերացրեք Ձեր ապագա որդու հետ:

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search