Մըրայա Քերին Mariah's World (Մըրայայի աշխարհը) վավերագրկան ֆիլմի հերթական դրվագում պատմել է իր սիրեկանների մասին։ Նոր դրվագում 46-ամյա երգչուհին խոսել է ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից բաժանվելու եւ նոր ընկերոջ՝ Բրայան Տանակայի մասին, որը երգչուհուն նոր սիրեկանը դառնալուց հետո նշանակվել էր համերգային թիմի ստեղծագործական տնօրեն։
Հեռուստաշոուի եզրափակիչ դրվագում մենեջեր Ստելլան հանդիսատեսին պատմել է, որ միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ հարսանիքի նախապատրաստությունը ցույց է տվել, որ Մըրայա Քերին եւ փեսացուն տարաձայնություններ ունեն։

«Փաքերը Քերիին ստիպեց դժոխքի միջով անցնել։ Նրա մարդիկ չէին հասկանում, որ նա իր կյանքն ունի»,– պատմել է օգնականը։ Ի դեպ, Մըրայա Քերին հստակ հասկացնել է տվել, որ պարողի հետ սիրավեպն օգնել է իրեն հրաժարվել ամուսնությունից։ Տանական հարցրել էր նրան, թե իրոք ուզում է դառնալ Փեքերի կինը։
«Չգիտեմ, թե ինչ ասեմ։ Միգուցե մարդիկ չպետք է երջանիկ լինեն»,– ասել է Քերին։

«Ես կարծում եմ, որ բոլորը պետք է երջանիկ լինեն։ Դու ստիպում ես ինձ ժպտալ»,– ասել է Բրայանը, իսկ հանդիսատեսի համար հավելել է, որ պատրաստ է երգչուհու հետեւից գնալ ուր ասես, քանի որ նա է «երազանքի աղջիկը»։

Եվ վերջում Մըրայան մեկնաբանել է Ջեյսմի հետ բաժանումը եւ նշանադրության խզումը. «Զգում եմ, որ ուսերից բեռ ընկավ։ Հիմա ես պետք է իմ մասին հոգամ։ Տանական այն մարդն է, ում կողքին ես կարող եմ լինել այնպիսին, ինչպես կամ։ Նա ինձ երջանիկ է դարձնում»,– ասել է երգչուհին։

Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է15:21, 21 սեպտեմբերի
Գրեթե 5 միլիոն դիտում. Կալիֆոռնիացի IT տնօրենը սկանդալ է առաջացրել տղամարդկանց համար պահանջների ցանկով14:27, 21 սեպտեմբերի
Թեյախմության ժամանակ Արքայազն Չարլզի ամոթանքը սարսափեցրել է Ռեյգանին14:13, 21 սեպտեմբերի
Բրուքլին Բեքհեմը ցանկանում է գերազանցել իր ծնողներին իր միլիարդատեր աներոջ օգնությամբ13:35, 21 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջն անճանաչելի է դարձել. 62-ամյա դերասանը հանրությանը ներկայացել է սպիտակած մորուքով՝ երիտասարդ կնոջ ուղեկցությամբ12:49, 21 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն մերժել է Թրամփին. «Ես ասացի շնորհակալություն և Չաո»12:22, 21 սեպտեմբերի
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը բացահայտել են իրենց դուստրերի համար միակ կանոնը՝ «Արեք այն, ինչ ուզում եք»11:40, 21 սեպտեմբերի
Մերիլ Սթրիփը ընտրվել է Ասլանի դերում, քրիստոնյաները վրդովված են. Netflix-ի նոր «Նարնիան» արդեն սկանդալ է առաջացրել