«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ամուսնացած Քեթի Թոփուրիան ռեփեր Գուֆի սիրուհին է դարձել

16:31, 31 հունվարի

Ամուսնացած Քեթի Թոփուրիան ռեփեր Գուֆի սիրուհին է դարձել։ Life.ru–ն հայտնում է, որ «A-Студио» խմբի մենակատարուհին հայտնի երաժշտի հետ սիրավեպ ունի։ Սիրահարներն անգամ միասին աշխատում են Թաիլանդում, իսկ այդ հանգստի կադրերը հայտնվել են համացանցում։

Կադրերում երգչուհին մարմնագույն լողազգեստով արեւային լոգանք է ընդունում Գուֆի կրծքին պառկած։

Հետաքրքիր է, որ Instagram–ում Քեթիի եւ Գուֆի էջում ոչ մի ակնարկ չկա նրանց համատեղ հանգստի մասին։ Երգչուհին տեղադրել է միայն սելֆի եւ վիդեո, որոնցում երեւում է, թե ինչպես է զվարճանում ընկերուհիների հետ։ Դատելով Գուֆի լուսանկարներից՝ տպավորություն է ստեղծվում, որ Թաիլանդում նա միայնակ է հանգստացել։

Պարզվել է, որ նրանք միեւնույն օդանավով են մեկնել հանգստի եւ տեղավորվել նույն հյուրանոցում։

Թոփուրիան եւ Դոլմատովը մտերմացել էին 2016–ի մարտին նկարահանման հրապարակում, երբ «А-Студио» Գուֆի հետ տեսահոլովակ էր նկարահանում։ Քեթին եւ Ալեքսեյը սկսեցին հանդիպել։ Սիրահարներները մոտ 10 ամիս կարողանում էին թաքցնել իրենց հարաբերությունները բոլորից. Թոփուրիայի եւ Դոլմատովի սիրավեպի միայն մի քանի մարդ գիտեին։

«Սկզբում անգամ Քեթիի մտերիմ ընկերները չգիտեին Գուֆի հետ նրա հարաբերությունների մասին։ Երբ նրանք իմացան, շոկի մեջ էին։ Քեթին այնքան ջանասիրաբար էր թաքցնում իրենց սիրավեպը, վախենում էր, որ ամուսինը կիմանա։ Լեւը, որքանով ես գիտեմ, հիմա ԱՄՆ–ում է ապրում, ուր նա գործերով է մեկնել։ Ամուսնու մեկնումից հետո Քեթին Ռուբլյովկայի էլիտար ավանից տեղափոխվել էր «Մոսկվա Սիթիի» իր բնակարանը»,– պատմել է Թոփուրիային  մտերիմ աղբյուրը։

Մոսկվայում Դոլմատովն ու Թոփուրիան մարդաշատ վայրերում միասին չեն հայտնվում։ Քեթիի եւ Ալեքսեյի ռոմանտիկ հարաբերությունները հիմնականում ընթանում են Ապրելեւկի ամառանոցային տանը՝ հետաքրքրասերների աչքերից հեռու։ Ասում են՝ Քեթին բաց չի թողնում Մոսկվայում ռեփերի ոչ մի համերգ։ Արտիստներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հենց Քեթին է պահանջել, որ Ալեքսեյը վերականգնողական բուժում անցնի Իսրայելի վերականգնողական կլինիկայում։

Նշենք, որ եթե Գուֆը պաշտոնապես ազատ է, Քեթի Թոփուրիան ամուսնացած է։  2013-ին երգչուհին ամուսնացել է գործարար Լեւ Գեյխմանի հետ։ 2015-ի հունիսին ամուսինները դուստր են ունեցել, որին կոչել են Օլիվիա։

Ի դեպ, «Дни» ռուսական կայքի հետ զրույցում Թոփուրիայի մենեջերը հերքել է այդ տեղեկությունը.

«Այդ ամենն անհեթեթություն է։ Չգիտեմ, թե ինչպես արձագանքել նման սադրիչ նորություններին։ Ես կարծում եմ, որ Քեթիին՝ որպես ամուսնացած կնոջ, նման նորությունները վիրավորում են։ Ամուսնու հետ նրանք հիանալի հարաբերություններ ունեն»,– ասել է Վիկտորյա Նուրիեւան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search