Մերձմոսկվայում ավտովթարի հետեւանքով 72-ամյա դերասան Նիկոլայ Կարաչենցովն ու նրա ազգականուհին գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Զագորյանսկի ավանի մերձակայքում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Գազել» մակնիշների մեքենաները: Արդյունքում «Տոյոտա»-ի ուղեւորները՝ դերասան Կարաչենցովը, նրա ազգականուհին եւ բուժքույրը, գանգուղեղային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Դերասանի որդին՝ Անդրեյը, հաստատել է այս տեղեկությունը. «Վթարը տեղի է ունեցել Լոսինի Օստրովում, ծնողներս այնտեղ ամառանոց ունեն: Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է մերձմոսկովյան մոտակա հիվանդանոց: Առայժմ այլ մանրամասն հայտնի չէ, դժվար է ինչ-որ բան ասել»:
2005 թվականին նույնպես Կարաչենցովը լուրջ տրանսպորտային վթարի էր ենթարկվել, վնասվածք ստացել, ինչից հետո այլեւս բեմ չի վերադարձել: Տարօրինակ պատահականությամբ՝ նախորդ վթարը նույնպես տեղի է ունեցել փետրվարի 28-ին: Այդ ժամանակ պատահարից հետո դերասանը շուրջ մեկ ամիս կոմայի մեջ էր, նա մի քանի վիրահատության է ենթարկվել, այդ թվում՝ գլխուղեղի:
Աղբյուրը՝ Interfax
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:19, 10 սեպտեմբերի
«Մերկ համարձակություն». Բիանկա Սենսորին կրկին ապշեցրել է հանրությանը11:38, 10 սեպտեմբերի
24-ամյա բլոգերը մահացել է չափազանց շատ ուտելուց հետո11:17, 10 սեպտեմբերի
Նա իր երեխաների մայրերին անվանել է «բազմացնող էգեր». Իլոն Մասկի առաջին կինը խոսել է իրենց ամուսնության մասին10:49, 10 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը չեղարկել է Իսրայելում իր ելույթը՝ հորինված մեջբերումների շուրջ վեճերի պատճառով10:28, 10 սեպտեմբերի
Նիկոլ Քիդմանի կուրծքը կրկին վեճի առարկա է դարձել. 59-ամյա դերասանուհին կասկածվում է պլաստիկ վիրահատություն կատարելու մեջ09:00, 10 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում