«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի քույրը հերքել է ռուսական մամուլում տարածված լուրերը, թե Արծվիկը եղել է Ղրիմում։
Life-ը զրուցել է Արծվիկ Հարությունյանի քրոջ՝ Շողերի հետ, որն ասել է.
«Արծվիկը չի այցելել Ղրիմ։ Ես նրա հարազատ քույրն եմ եւ 100 տոկոսով վստահ կարող եմ ասել, որ նա չի մեկնել Ղրիմ»։

Շողիկ Հարությունյանը հավելել է, որ իրենք Ղրիմում բարեկամներ կամ ընկերներ չունեն, իսկ Արծվիկն այժմ զբաղված է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։
Հիշեցնենք, որ այսօր լուրեր են տարածվել, թե Հայաստանի ներկայացուցչին հնարավոր է՝ թույլ չտան մասնակցել մրցույթին, որն այս տարի անցկացվում է Կիեւում։ Արծվիկ Հարությունյանին կարող են թույլ չտալ մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելության պատճառով։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունները պետք է ստուգեն՝ արդյոք երգչուհին եղել է Ղրիմում, թե ոչ։
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն, եթե Հարությունյանն իսկապես այցելել է Ղրիմ, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։
Հավելենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից